Փաշինյանի ուղերձը ինքնաարդարացում էր և մոլորեցնող: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց IHS ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Գևորգյանի կարծիքով` Փաշինյանի կողմից ՌԴ-ին ուղղված մեղադրանք էր, բայց հիմնական մեխը` որ անվտանգային համակարգը չի գործում. «Հայաստանն իր ընտրությամբ դարձավ կիսանկախ:Այսօր ժողովրդի մոտ և Սփյուռքում հուսահատություն է` այլ տարբերակ չկա, քան հարմարվել թելադրանքին: ՀԱՊԿ ու ԵԱՏՄ մտնելով` Հայաստանը կրեց զրկանքներ: Տեղի ունեցողն ու Փաշինյանի պնդումը փաստում են ճիշտ հակառակը»: