Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ոստիկանությունը խախտում է օրենք` հանուն ՌԴ դեսպանատան կապրիզի

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր Երևանում պետք է կայանար Ուկրաինայում ռուսաստանյան ագրեսիան դատապարտող հավաք և երթ։ Դրա կազմակերպիչները, ամբողջությամբ հարգելով Հայաստանի օրենսդրությունը, երթի մասին նախապես իրազեկում էին ներկայացրել քաղաքապետարան (մի բան, որ ընդդիմությունը չի անում), որն ընդունվել էլ ի գիտություն։

Այսպիսով, հավաքը բոլոր առումներով ամբողջությամբ ու անվիճելիորեն օրինական էր։ Բայց դա չխանգարեց ոստիկանությանը, որ նախ բերման ենթարկի պաստառ ունեցող բոլոր քաղաքացիներին, իսկ ապա մնացածներին արգելի քայլել քաղաքապետարանի կողմից ընդունված իրազեկման մեջ նշված երթուղով (մայթերով)։

Բացի այդ, ոստիկանները նաև բերման են ենթարկել առնվազն երկու լրագրողի։

Այս դեպքով ոստիկանության ծառայողները ակնհայտ դիտավորությամբ խախտել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները և կատարել են Քրեական օրենսգրքի 236-րդ, 237-րդ և 441-րդ հոդվածներով արգելված արարքներ։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Հելսինկայն քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» առավոտյան այս դեպքի մասով հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն դատախազություն։

Մենք միամիտ չենք և ենթադրում եք, որ ոստիկանները գործել են պատվերով (որ Ռուսաստանի դասպանատան կապրիզը բավարարեն)։ Եթե դա այդպես է, ապա ակնհայտ հանցավոր արարք կատարած այս ոստիկաններին չպատժելու քաղաքական պատվեր կգնա Դատախազությանը ու քրեական հետապնդում չի լինի, ինչը և կապացուցի հակապատերազմական ակցիայի դեմ ոտնձգության կազմակերպված ու պատվիրված լինելը։

Այդ դեպքում մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որ միջազգային հանրությանը ցույց տանք, որ Հայաստանում քաղաքական պատվերով ճնշվում է հակապատերազմական ակցիան։

Հ.Գ. Հայաստան տեղափոխված բազմաթիվ պարկեշտ ռուսների համար այս օրը կարող է շրջադարձային լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում