Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

«Փեթակ»-ի տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ օրենսդրությամբ հրավտանգ ապրանք, հրագործական արտադրանք հաշվառելու իրավասություն չունի։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՔՏՀԱ տեսչականի աշխատակիցները հաշվառել են, թե «Փեթակ» տոնավաճառում որքան հրավտանգ ապրանք կա։

«Քանի որ ՔՏՀԱ տեսչական մարմինը հրավտանգ ապրանք հաշվառելու իրավասություն չունի, ուստի չի կարող նաև նշել դրա ծավալները»,- ասաց Ելենա Զոհրաբյանը։ 

Հարցին՝ ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել կամ ձեռնարկվելու անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ, Զոհրաբյանը մանրամասնեց՝ տեսչական մարմնի ղեկավարի՝ 10․06․2021թ. հանձնարարագրի հիման վրա 2021թ. հունիսի 14-18-ը ներառյալ Երևանի Արշակունյաց 17ա հասցեում գտնվող «Փեթակ» ՍՊԸ-ում իրականացվել է դիտարկում և հետազոտություն տեխնիկական և հրդեհային անվտանգության օրենսդրական պահանջների պահպանման վերաբերյալ։ 

«Արդյունքում «Փեթակ» ընկերության տնօրենը հրդեհային անվտանգության կանոնների, քաղաքաշինական նորմերի խախտումների հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ընկերությանը տրվել են նաև խախտումները վերացնելու կարգադրագրեր՝ հստակ ժամկետներով։ Կարգադրագրի վերջին ժամկետ է սահմանվել 2022 թ․ հուլիսի 23-ը։ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրով օգոստոսի 22-25-ը «Փեթակ» ՍՊԸ-ում կատարվում են կրկնակի դիտարկում և հետազոտություն»,- տեղեկացրեց տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին  «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց 16 մարդ, անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Իսկ արդեն այսօր ԱԻՆ-ը հայտարարեց որոնողափրկարարական աշխատանքները դադարեցնելու մասին։ 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում