Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

Կառավարությունը բացահայտել է ռուս միլիարդատիրոջ նոր նվերը

Հայաստանի կառավարությունը հայտարարել է խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկության՝ Զանգեզուրի կոմբինատի ևս 6,8 տոկոս նվեր ստացած լինելու մասին: Փաստացի ստացվում է, որ Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի 21,8 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը: Մինչ այդ կառավարությանը նվիրատվության կարգով տրամադրվել էր 15 տոկոսը: Դա արել էր կոմբինատի նոր սեփականատեր Գեոպրոմմայնինգ Արմենիա ընկերությունը, որը կոմբինատի 100 տոկոս սեփականատեր դարձավ 2021 թվականին: Դրանից անմիջապես հետո էլ հայտարարվեց, որ 15 տոկոսը բաժնեմասը նվիրվում է կառավարությանը:

Այժմ փաստորեն հայտարարվում է ևս 6,8 տոկոսի մասին, թեև այն, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նվիրվել է դեռևս մարտին, սակայն ինչ ինչ առևտրային հաշվարկներից ելնելով սեփականատերը խնդրել է չհանրայնացնել տեղեկությունը, քանի դեռ վերացած չէ դրա փակ լինելու անհրաժեշտությունը: Այժմ այն վերացել է և կառավարությունը հայտարարում է, որ Զանգեզուրի կոմբինատի ևս 6,8 տոկոսի սեփականատեր է: Անշուշտ տարօրինակ պատկեր է, երբ կոմբինատի 100  տոկոս սեփականատերը կամովին հանձնում է 21,8 տոկոսը կառավարությանը:  Ի՞նչ է ստանում նա դրա դիմաց, ստանալիքը այսպես ասած ապագայու՞մ է, թե՞ վերադարձնում է որևէ «պարտք»: Հանրությանն իհարկե հետաքրքրում են այդ հարցերը, որքան էլ ողջունելի է, որ Հայաստանի բնական հարստության տնօրինման հարցում հանրությունը ևս լինի սեփականատեր՝ այս դեպքում ի դեմս կառավարության: Այդուհանդերձ, այդ սեփականատիրության գինը հանրության համար կարևոր է: Պատկերն այդ առնչությամբ այդքան էլ ամբողջապես պարզ չէ:

Սկզբունքային իմաստով, երևույթը, երբ պետությունը ոչ միայն զուտ հարկահավաք է, այլ նաև հանքարդյունաբերության եկամտի որոշակի մասի տեր, թերևս ողջունելի է: Ի վերջո, խոսքը հանրային հարստության՝ բնական հանածոի մասին է, որն ինչ որ մասնավոր անձինք տնօրինում են, դրա վրա բիզնես իրականացնում, ստանում ահռելի շահույթ: Այստեղ «մեխն» այն է, որ նրանք այդ ամենն անում են օգտագործելով հանրային՝ բնական հարստությունը, այլ ոչ թե ստեղծելով ինչ որ արժեք զրոյից: Այդ իմաստով, Հայաստանի հանարքադյունաբերության ոլորտում տասնամյակներ շարունակ ծավալվել է մի երևույթ, երբ մասնավոր տարբեր անձինք, գերակշիռ մասով իշխանությանը կապակցված կամ սերտաճած, հսկայական հարստություն են կուտակել հանրային հարստությունը ընդեիքց հանելու և վաճառելու շնորհիվ: Հայաստանի համար դա շռայլություն է և պետական սեփականության որոշակի մասը թերևս անհրաժեշտ ինստիտուտ է: Այլ հարց է, ոոր այստեղ պետք է ապահովվի թափանցիկություն, և միևնույն ժամանակ՝ պետք է հստակ ռազմավարական սահմանում լինի այն փողի ծախսի համար, որ ստացվում է հանքարդյունաբերությունում պետական սեփականության բաժնեմասից: Պետությունը տվյալ դեպքում հանրության ներկայացուցիչն է, հետևաբար ստացվող փողը պետք է տնօրինվի թերևս հանրային ընդգրկման ռազմավարական խնդիրներ լուծելու համար, այլ ոչ թե դառնա զուտ բյուջեի հավաքական եկամուտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում