Մեր անկախությունը վտանգված է, պատճառները շատ են, քիչ ենք աշխատել:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա շնորհավորանքին:
Բաբայանի խոսքով՝ բան չի փոխվել, ՌԴ-ն ունի երկու դաշնակից՝ բանակը և նավատորմը․«Կարևորը ոչ թե փաստ արձանագրելն է, այլ գործողություն իրականացնելը: Բողոքը ամենաանհեռանակարային միջոցն է․ Մեր ճակատագիրը մեր ձեռքով ենք կառուցել:Արդյոք կարելի է իրագործել պետական անկախություն՝ չունենալով անհատական անկախություն: Ժողովրդավարությունը և ազատություն չէր դարձել արժեք, դրա համար հասարակությունը շատ արագ ընդունեց հետդարձը: Անկախության հռչակագիրը ոչ թե ամփոփում է այն, ինչ կա, այլ ուղեցույց է՝ ուր պետք է գնաս: Չենք կարողացել անհատի մեջ սերմանել ազատ լինելու հաճույքը»:
Բաբայանը միշտ կողմ է եղել, որ բուրգը կառուցվի տակից․ «Եթե բուրգը չես կառուցել հիմքից, ցանկացած պահի կքանդվի»: