Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Աղավնո, վերջին հրաժեշտ. կադրեր՝ հազարավոր բառերից ավելի

Նկարում՝ Աղավնոյում բնակվող Ավետիսն ու Անահիտը լողում են հարազատ գետում

Ամեն անգամ Բերձորով Արցախ գնալիս երևի բոլորս էլ ուշադրություն ենք դարձրել Աղավնոյի կարմիր կտուրներով տներին։ Բոլորս էլ ինչ-որ պահի երանի ենք տվել այդ սարերի-ձորերի արանքում այդպիսի տեսարան ունեցող սիրուն ու հարմարավետ տներում ապրողներին: Վերջին ժամանակները, սակայն, այնտեղ ապրողների համար, մեղմ ասած, «լավ» ժամանակներ չեն։ Օգոստոսի 25-ը վերջին օրն է, մարդիկ պետք է թողնեն իրենց տունն ու հեռանան․․․

Հաճախ լուսանկարչությունն անվանում են «համամարդկային լեզու», քանի որ լույսը ֆոտոխցիկի միջոցով կառավարելու արդյունքում ստացած պատկերները երբեմն պատմում են ավելին, քան հնարավոր է փոխանցել խոսքերի միջոցով։ Պարադոքսալ է, որ իրականության վիզուալիզացիայի միջոցով ստացված պատկերներն արդեն իրենք իրենցով դառնում են տվյալ ժամանակաշրջանի համր ու միևնույն ժամանակ այդքան խոսուն պատմիչները։

Իրականությունը պահի մեջ ֆիքսելու ու այդ պատկերներն աշխարհին տեսախցիկի միջոցով պատմելու նպատակով այցելել էինք Աղավնո՝ աշխարհից կտրված գողտրիկ այդ անկյունը, որը վերջին շրջանում խոշորացույցի տակ է հայտնվել։

Ռուս խաղաղապահները, որոնք արդեն մի քանի շաբաթ է անցակետ են դրել հենց գյուղի մուտքի մոտ ու ներս են թողնում միայն բնակիչներին ու նրանց հարազատներին, լրագրողների ու տեսաձայնագրող ապարատների նկատմամբ այնքան էլ բարեհաճ չեն, չնայած ադրբեջանական քարոզչամեքենայի գլխավոր դեմքերից մեկը, իրեն միջազգային լրագրող ներկայացնելով, հենց նրանց ուղեկցությամբ շատ էլ հանգիստ նկարեց գյուղն ու այնտեղ ապրողներին։

Աղավնոյի բնակիչներն այս օրերին սակավախոս են։ Շատերը զբաղված են տներից իրենց վերջին իրերը դուրս բերելով ու հայրենի գյուղին հրաժեշտի լուռ խոսքեր ասելով։ Ծանր լռությունը երբեմն խախտվում է Աղավնո գետում խաղացող երեխաների ձայներով։ Նրանցից ամենափոքրերը գուցե չեն էլ գիտակցում, որ օրեր անց այլևս չեն լսելու հարազատ գետի ձայնն ու չեն կարողանալու ամռան տոթին զովանալ գետի սառնորակ ջրում։ Դեռահասները, որոնք քիչ թե շատ հասկանում են իրենց շուրջ տեղի ունեցող դեպքերը, փորձում են հիշողության մեջ դաջել պահի ջերմ վայրկյանները․․․

Գետից բարձրանում ես վերև և կրկին Աղավնոյի կարմիր տանիքներով տներն են, իսկ տներից դուրս՝ բեռնատարներում իրենց իրերը տեղավորող մարդիկ, ում համար ամենաթանկարժեքն ու կարևորը երբեք որևէ բեռնատարում չի կարողանա տեղավորվել․․․

Հոգին տակնուվրա անող տեսարաններ են, մի կողմից՝ դատարկվող տներ, մյուս կողմից էլ պատերին «Մենք նորից վերադառնալու ենք, ու ապրելու են Աղավնոյում» գրություններ։ Հույսը չես կարող խլել մարդկանցից…

Մինչ Աղավնոյի բնակիչները վերջին իրերն են դուրս բերում տներից, Ավետիսը սովորականի նման խաղում է հարազատ գյուղում

Աղավնոյի բնակիչ կանայք փորձում են տանից հեռանալիս ոչինչ չմոռանալ, անգամ՝ հայելին

Վերջին օրերին Աղավնոն զրկվել էր նաև մշտական էլեկտրականությունից․ գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը միացնում է այդ օրերի էլեկտրականության միակ այլընտրանքը՝ հոսանքի գեներատորը

Աղավնոյում բնակվող այս ընտանիքը, ի թիվս այլ իրերի, տեղափոխում է նաև տան դաշնամուրը

Աղավնոյից հեռացող այս կնոջ պատգամը մեկն էր՝ «Ես ուզում եմ խաղաղ ապրել»

Այս օրերին Աղավնոյում բեռնատարներ կարող ես հանդիպել ամեն քայլափոխի

Իր առաջին քայլերն անող փոքրիկը փորձում է հասկանալ, թե ինչու են այրվում իրենց տան իրերը

Աղավնոյի բնակիչները նախընտրում են այրել սեփական տան այն իրերը, որոնք չեն կարող տեղափոխել

Բնակիչներից մեկը գլուխն ափերի մեջ առած լաց էր լինում տան պատի տակ

Շունը հայացքով հետևում է, թե ինչպես են հարազատ դարձած մարդիկ հեռանում գյուղից

Աղավնոյի դպրոցը սեպտեմբերին 1-ին հայ երեխաների չի դիմավորի

Գյուղից հեռանալիս՝ վերջին անգամ երևում են Աղավնոյի այդքան գեղեցիկ կարմիր կտուրները

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում