ՌԴ-ն ցեղասպանություն է իրականացնում․ ուկրաինացիների համար սա ազգային ազատագրական պայքար է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Կիևում բնակվող քաղաքագետ Մարատ Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով՝ ռուսական սպառազինության փուչիկը պայթեց․ «Ռուսաստանը հասել է ատոմային շանտաժի փուլին, բայց դա իրենց չի փրկելու: Այս պատերազմով պետք է վերջնական լուծել ռուսների հարցը, ազատվել այս սպառնալիքից»: Հակոբյանը կարծում է, որ չենք հասել այն փուլին, որ բանակցությունները կարող է լինել ռազմական գործողությունների լավ շարունակություն: ՌԴ-ն նենգ քաղաքականություն է վարում․ տեսնելով ռազմի դաշտում անհաջողությունները՝ անում է անհնարինը, բայց թակարդում է: Ռուսաստանը կատարել է ճակատագրական քայլ՝ հարձակվելով Ուկրաինայի վրա»: