Որոշ տեսակետներ են հնչում, որ Մոսկվան պատրաստվում է օգտագործել տակտիկական միջուկային զենք, իբրև Մոսկվայի համար այլըբտրանք չկա ու վերջին՝ Գուտերեշ-Էրդոհան-Զելենսկի հանդիպումը, որի շնորհիվ կողմերը պիտի գային համաձայնության վերսկսել ռուս-ուկրաինական բանակցությունները՝ չեն հաջողել, իսկ Ուկրաինան էլ, ըստ էության, չի պատրաստվում նահանջել դիրքերից ու շարունակելու է պայքարել։ Հիշեցնեմ, որ ուկրաինական կողմը վերջին շրջանում մի քանի ուղղություններով ակտիվ հակագրոհներ է մեկնարկել, որոնցով հեռահար հարվածներ է հասցնում ինչպես բուն ռուսական սահմաններից ներս, այնպես էլ Ղրիմի ուղղությամբ։ Ըստ էության Մոսկվայի համար նման դասավորվածությունն անթույլատրելի է ու Կրեմլում փնտրում են ուկրաինացիներին արագորեն զսպելու ու ցանկալիին հասնելու կարճ ճանապարհներ՝ ելնելով նաև սեփական ուժերի սպառման վտանգից։ Ինչ է տեղի ունենում Ուկրաինական ճակատում, «Առաջին լրատվական»-ը քննարկել է քաղաքագետ, մեր հայրենակից Օլեգ Սահակյանի հետ: