Ադրբեջանի նպատակը Լաչինի ճանապարհն է` Բերձորը, Աղավնոն նրա համար փոքր պատառ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բրիտանա-իրանցի հայ աշխարհագրագետ, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը:
Ըստ քարտեզագետի` Աղավնոյի ու Բերձորի հանձնումը թուլացնելու է մեր կապը Սփյուռքի հետ. «Մեծ շեն, Հին շեն գյուղերը հայաբնակ են եղել, մարդիկ պետք է վերադառնան իրենց տները: Ադրբեջանը հասավ իր նպատակին` կտիրանա Լաչինին»:
Քարտեզագետը մտահոգ է` ինչու պետք է կամուրջը կառուցվեր այդ ճանապարհին, սա ևս մեկ զենք է Ադրբեջանի ձեռքին: