Անկախության հռչակագրի կետերը մասամբ ենք իրականացնում:Անկախությունը ամենավեհ արժեքն է, այն պետք է դառնա համազգային տոն, մինչդեռ մեզ մոտ հակառակն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Աշոտ Ներսիսյանը:
Պատմաբանի խոսքով` ինքնիշխանության պահպանման առումով հետընթաց ենք ապրել, անկախությունը թուլացել է. « «Գույք՝ պարտքի դիմաց» ենք արել, էլ ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը: Մեր անկախության գաղափարը տրորվել է»: Պատմաբանը նաև կարծում է, որ ԱՆկախության հռչակագրով պետք է բխեր մեր պետության հետ կապված ամեն հարց, մինչդեռ մեզ մոտ Ժողովրդավարությունը հասել է անարխիայի, ինքնիշխանությունը` թուլացել: