Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ-ի համատեղ ծրագրով վերապատրաստվել է շուրջ 150 համայնքային ծառայող

Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ իրականացրել է եռօրյա վերապատրաստում՝ «Ֆինանսավորում հանուն Հայաստանի վերափոխման՝ բացահայտելով ֆինանսավորման աղբյուրները հանուն Հայաստան 2030-ի» ծրագրով՝ «ԿԶՆ բյուջետավորում» թեմայով:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, դասընթացներին ներգրավված է եղել քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման ոլորտի մասնագետները: Ծրագիրը հնարավորություն է տվել մասնակիցներին զարգացնելու իրենց նեղ մասնագիտական գիտելիքները, հանդես գալու փորձի փոխանակմամբ և արդեն իսկ խմբային աշխատանքների միջոցով բացահայտել ու գնահատել մասնագիտական կարողությունները: Բացի այդ, մասնակիցներին նոր հնարավորություն ընձեռվեց շահագրգռվել թիմային աշխատանքում և նպաստել առավել արդյունավետ գործունեության իրականացմանը: Դասընթացի վերջում բոլոր մասնակիցներն ստացան հավաստագրեր:

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկին:

Խոսելով տարբեր ոլորտներում ՄԱԶԾ հետ արդյունավետ գործակցության մասին՝ քաղաքապետն ընդգծել է աշխատակիցների շարունակական կրթության ու մասնագիտական զարգացման կարևորությունը:

«Թվային տեխնոլոգիաների զարգացման, տարեցտարի ավելացող տեղեկատվական հոսքերի հետ ինքնակրթությունը դառնում է անհրաժեշտություն: Եթե նմանօրինակ վերապատրաստման դասընթացների շնորհիվ որևէ նոր մոտեցում կարողանաք կիրառել մեր աշխատանքային առօրյայում, կարծում եմ, հաջողել ենք: Շնորհակալ եմ ՄԱԿ-ի մեր գործընկերներին այս ծրագրում իրենց ներդրում ունենալու և աջակցելու համար: Մենք շարունակելու ենք այն մի շարք այլ ուղղություններով ևս, քանի որ մեզ համար կարևոր է կադրերի մրցունակությունը, որը աշխատանքի արդյունավետության մեծագույն ցուցիչ է»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:

Կոնստանտին Սոկուլսկին իր հերթին նշել է, որ ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակը պատրաստ է շարունակել աջակցությունը Երևանի քաղաքապետարանին՝ ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև աշխատակազմի կարողությունների զարգացման նախաձեռնություններին:

«Կցանկանայի կարևորել և գնահատել Երևանի քաղաքապետարանի հետ մեր հաջողված և շարունակական համագործակցությունը բազմաթիվ նախագծերում: Ինչ վերաբերում է վերապատրաստմանը, ապա դասընթացների ընթացքում մասնակիցները նորարարական և ներառական մեթոդաբանությամբ կատարելագործում են իրենց հմտությունները առաջնորդության, հաղորդակցման, ֆինանսների և այլ ոլորտներում»,- ընդգծել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը:

«Վերապատրաստումները լինելու են շարունակական՝ ընդգրկելով նաև փորձի փոխանակում այլ երկրներում: Ծրագրում կընդգրկվեն ոչ միայն քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայողները, այլ նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մյուս կառույցների աշխատակիցները»,- նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը:

Նշվում է, որ միջոցառման ժամանակ հավաստագրեր են հանձնվել վերապատրաստման՝ «Կոմպետենցիաների զարգացումը և անձի բրենդավորումը» թեմայով դասընթացի մասնակիցներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում