Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը

Ռուսաստանում պայթյունի կովկասյան բեկորների ռիսկը

Ռուսաստանում տեղի ունեցած աղմկոտ սպանությունը՝ Եվրասիականության, այսպես կոչված «ռուսական աշխարհի» գաղափարախոս Դուգինի դստեր, հոր գաղափարական հետևորդ Դարյա Դուգինայի սպանությունը, կարող է լինել երևույթ և ունենալ հետևանքներ, որի սահմանը բոլորովին միայն Ռուսաստանը կամ ուկրաինական պատերազմը չէ: Ռուսաստանն ինչպես հայտնի է սպանության համար մեղադրել է Ուկրաինայի հատուկ ծառայութունների և ներկայացրել անգամ ոմն տիկնոջ տվյալներ, որն ըստ ՌԴ անվտանգության ծառայության՝ ուկրաինական հատուկ ծառայության աշխատակից է կամ ազգայնական շրջանակների ներկայացուցիչ:

Դուգինայի սպանությունը պետք է դիտարկել սակայն ավելի լայն համատեքստում, որը կարող է բնորոշել ռուս-ուկրաինական պատերազմի նոր փուլ: Խոսքը այն մասին է, որ սպանությունը տեղի է ունենում նաև պատերազմի ճակատից ավելի խորը գտնվող ռուսական գոտիներում դիվերսիաների, պայթեցումների, հեռահար հրթիռային թիրախավորումների ինտենսիվացմանը զուգահեռ: Ինտենսիվ և գրեթե ամենօրյա թիրախ է դարձել Ղրիմը, որն իհարկե թե միջազգային հանրությունը, թե բնականաբար Ուկրաինան չեն ճանաչում ռուսական տարածք՝ համարում են ուկրաինական տարածք, հետևաբար ինքնապաշտպանության ենթակա գոտի, բայց ռուսական ընկալմամբ դա մի գոտի է, որն այսպես ասած որևէ քննարկումից դուրս է, բայց ահա դառնում է փաստացի «պատերազմի քննարկման» դաշտ: Այդ ամենը՝ Զապորոժիեյի ԱԷԿ շուրջ ստեղծված անորոշ ու հակասական վիճակին զուգահեռ:

Ակնառու է, որ ուկրաինական պատերազմը ճակատային գործողություններից և պարզապես հրետանիների պայքարից զատ, թևակոխում է ռազմա-դիվերսիոն հիբրիդի ինտենսիվ ծավալման մի փուլ, որտեղ կարող են կայացվել ամենատարբեր որոշումներ: Եթե դիվերսիաների համար Ուկրաինային ուղղված ՌԴ մեղադրանքը մտացածին է, ապա հարց է առաջանում, թե ինչի՞ համար է դա, ո՞վ է իրականում կատարում այդ դիվերսիաները և արդյո՞ք դրանցով կամ Ռուսաստանին են փորձում մղել ինչ որ քայլի, կամ Ռուսաստանն ինքն է «հող պատրաստում» իր որևէ կոշտ և առայժմ աննախադեպ քայլի համար: Այս հարցերին պատասխանել մի պարագայում, երբ տեղի ունեցողից հարյուրավոր կամ հազարավոր կիլոմետրեր հեռու ենք և գտնվում ենք անկասկած երկկողմ պատերազմական քարոզչության ներքո, շատ բարդ է: Ակնառու է սակայն, որ կա նոր փուլ, որը կարող է լինել կամ Ռուսաստանի ռազմական գործողության անփառունակ վերջի սկիզբը, կամ գուցե վերջը, կամ կարող է դառնալ Ռուսաստանի որևէ քայլի նախաբան, որին ՌԴ-ին մղում է ինչ որ մի ձեռք, կամ Ռուսաստանն ինքն է իր համար այսպես ասած  ստեղծում առիթը քարոզչական դաշտում: Միաժամանակ, բարդ է պատկերացնել, որ Ռուսաստանը կարող է կանգ առնել Ղրիմի թիրախավորումների կամ առավել ևս իր առանցքային գաղափարախոսներից մեկի ցինիկ թիրախավորման պարագայում: Ըստ այդմ, ավելի մեծ է հավանականությունը, որ այդ գործողությունները հենց նրա համար են, որ Պուտինը կանգ չառնի: Դա պետք է Ռուսաստանի ներսու՞մ որևէ մեկին, թե՞ Ուկրաինայի թիկունքում պատերազմող Արևմուտքից որևէ մեկին:

Խաղը շատ բարդ է, միարժեք ասելը թերևս ճիշտ չէ: Նույն Արևմուտքում գործում են լիովին տարբեր մոտիվացիաներ, թեև իհարկե կա «տրենդային ռազմավարություն», միաժամանակ իհարկե դրա հանդեպ եվրոպական առաջատարների խորքային դժգոհությամբ: Չափազանց խոսուն է, երբ օրինակ Լեհաստանի վարչապետը Փարիզին ու Բեռլինին մեղադրում է Եվրամիության օլիգարխ լինելու և մյուսներին որոշումներ պարտադրելու տարիների քաղաքականության համար, ակնարկելով, թե նրանք ժամանակին չեն արգելակել Ռուսաստանի հավակնությունները: Միով բանից, Մոսկվայում սպանությունը կարող է կատարել դետոնատորի դեր և դուգինայի մեքենան կարող է լինել դետոնացիայից պայթող անհամեմատելիորեն փոքր առարկան, իսկ ավելի մեծ պայթյունի «բեկորները» կարող են հասնել նաև Կովկաս, հետևաբար այստեղ պահանջում են աչալրջություն նաև մեզանից: Իհարկե ամեն ոք կարող է անել իրավիճակի իր «երկրպագությունը» և դրանից բխող եզրահանգումները, բայց Հայաստանի անելիքը չպետք է կառուցվի ցանկալի վրա, այլ միայն իրականության առավելագույնս հանգամանալի և բազմակողմանի գնահատման, ստուգաչափման: Եվ այստեղ իհարկե առավել քան զգայուն է հենց  Հայաստանի հանգամանքը, որովհետև հաշվի առնելով Հայաստանի հարցի գերզգայունությունը ՌԴ համար, ոչ միայն բացառված չէ, այլ նույնիսկ մեծ  ռիսկ կա առկա իրավիճակում, որ Ռուսաստանը որևէ գործողության մղվելու համար թիրախավորվի նաև Հայաստանում: Սա խուճապի հիմք չէ, այլ պարզապես սառնասիրտ աշխատանքի, թե Ռուսաստանի, թե նրան պոտենցիալ թիրախավորողների, որ տարբեր նպատակների չզոհաբերեն՝ իր ուժերի թերևս օբյեկտիվորեն առավելագույնը գործադրող և այդ կերպ հավասարակշռության թեկուզ հարաբերական, բայց նկատելի ջանք թափող Հայաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում