Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

«Պետության կայացման ու զորացման հիմքը կրթությունն է, որը կյանքում կայանալու միակ ու անձեռնմխելի կապիտալն է». Վահրամ Դումանյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀ-ում մասնակցել է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) «Կրթությունը աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» թեմայով ամենամյա համաժողովի (ECER 2022) պաշտոնական մեկնարկին:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, EERA-ի նախագահ Ջո Օ’Հարան, ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը, համաժողովի համակարգող և EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանը:

«Ժամանակակից աշխարհում ապրող մարդու համար առավել կարևոր է դառնում մրցունակ կրթություն ստանալը, քանի որ կրթության միջոցով է անհատը դիմակայում ի հայտ եկած մարտահրավերներին: Արագ փոփոխվող աշխարհում այսօր հնարավոր չէ առաջընթաց ունենալ առանց որակյալ և ժամանակի պահանջներին համապատասխան կրթության: ՀՀ-ն առանձնահատուկ կարևորում է համապատասխան գիտելիքով և ստեղծարարությամբ օժտված անհատին, որն էլ հենց դառնում է հանրապետության տնտեսության և հանրային կյանքի շարունակական զարգացման գրավականը: Մարդկային կապիտալի զարգացման մեջ շոշափելի ներդրումներ կատարելու միջոցով է հաղթահարվում սոցիալական բևեռացումը, կանխվում ժողովրդավարական զարգացումների վտանգները, լուծվում կրթության ճգնաժամի հիմնախնդիրը»,- ելույթի խոսքում նշել է Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև, որ պետության նպատակներն են բարձրագույն կրթության ու գիտության միջազգայնացումը, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում և Եվրոպական հետազոտական տարածքում ինտեգրումը, բարձրագույն կրթություն, գիտություն և տնտեսություն փոխկապակցվածության ապահովումը, ինչպես նաև կրթություն-գիտահետազոտական աշխատանք-նորարարություն համակարգի արդյունավետ փոխգործակցության ամրապնդումը:

«Գաղտնիք չէ, որ կրթությունն է պետության կայացման ու զորացման հիմքը, քաղաքացու և անհատի ձևավորման կարևոր նախապայմանը ու կյանքում կայանալու միակ, անձեռնմխելի կապիտալը: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ ու բաց է նոր համագործակցությունների համար»,- ամփոփել է Վահրամ Դումանյանը:

Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողով (ECER), որն անցկացվում է որևէ անդամ երկրում: 2022 թ. համաժողովի անցկացման վայր է ընտրվել Երևանի պետական համալսարանը, որը 2014 թվականից Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի անդամակցությամբ դարձել է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ:

«Ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին Երևանի պետական համալսարանում: Սա իր տեսակի մեջ եզակի և ամենամեծ իրադարձությունն է կրթական հետազոտությունների ոլորտում, որը համախմբում է կրթական հաստատություններին, հետազոտական ​​ընկերություններին և կրթական փորձագետներին տարբեր երկրներից: Կրթության ոլորտի վերաբերյալ տարբեր հետազոտություններ կներկայացվեն և կքննարկվեն մասնագետների, կրթության փորձագետների, ինչպես նաև տարբեր հետազոտական ​​հաստատությունների հետազոտողների հետ»,- ասել է ԵՊՀ ռեկտորը և հավելել, որ համաժողովը մեկտեղում է ավելի քան 2.000 պատվիրակների աշխարհի 43 երկրից և համարվում է ոլորտի կարևորագույն իրադարձություններից:

Համաժողովին մասնակցում են հայաստանյան գրեթե բոլոր բուհերը, գիտահետազոտական ինստիտուտներն ու կենտրոնները, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ։ Համաժողովի ընթացքում կազմակերպվելու են ոչ միայն աշխատաժողովներ 40 բաժանմունքներում, այլև պլենար քննարկումներ, միջսերնդային հանդիպումներ, հաղորդակցական ու սոցիալական կապերի հաստատման փակ նախաձեռնություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում