Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեկ շաբաթում 15 մեդալ․ ՀՀ պետական օրհներգը՝ Թուրքիայում

Նախորդ շաբաթը հայկական սպորտի համար նշանավորվեց մեր մարզիկների փայլուն ելույթներով Եվրոպայի և աշխարհի առաջնությունում։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 87 քաշային Վիգեն Նազարյանը նվաճեց ոսկե մեդալ: Եզրափակիչում հայ ըմբիշը գերլարված պայքարում հաղթանակի հասավ Իրանի ներկայացուցչի նկատմամբ: 60 քաշային կարգում Սուրեն Աղաջանյանը նվաճեց արծաթե մեդալ։ Ազատ ոճային աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում ևս 2 մեդալ նվաճեցին՝ 1 արծաթե և 1 բրոնզե: Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեցէ Մուշեղ Մկրտչյանը, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ Սերգեյ Սարգսյանը:

Թուրքիայում տեղի ունեցած բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները միանգամից 6 մեդալ նվաճեցին։ Էրզրումում տեղի ունեցած մրցաշարում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեցին Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ դարձան Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։«Հայկական բռնցքամարտը պատմություն է կերտում։ Առաջին անգամ՝ ի պատիվ հայ բռնցքամարտիկների, Թուրքիայում հնչում է հայոց հիմնը։ Վստահ եմ՝ մեր թիմը կարող էր ավելին անել, բայց հասկանալով՝ որ երկրում ենք ու որքան էին խանգարում ավելորդ էմոցիաներն ու լարվածությունը, այս արդյունքն էլ գոհացնող է։ Այս պատանիներին մեծ ապագա է սպասվում»,- այսպես է մեկնաբանել հայ բռնցքամարտիկների ելույթները Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ Ի դեպ, պատանի բռնցքամարտիկներին երեկ ընդունել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը․ «Շնորհակալ եմ և շնորհավորում եմ: Ամենակարևորը՝ նույն տրամաբանությամբ ու աշխատասիրությամբ շարունակե՛ք մարզվել ու աշխատել: Սա դեռ սկիզբն է, պետք չէ թևավորվել այս արդյունքներից: Հիմա պետք է ավելի լավ պարապել, աշխատել, որպեսզի մեդալներ նվաճեք նաև մեծահասակների պայքարում»,- ասել է փոծնածարարը։ Ի դեպ առաջին անգամ է ի պատիվ հայ բռնցքամարտիկների Թուրքիայում հնչել ՀՀ պետական օրհներգը: Նշենք՝ Համեստ Աֆրիկյանը եզրափակչում շատ բարդ մենամարտ է անցկացրել Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթել է հայ մարզուհին, 2-րդ ռաունդում նույն հաշվով մրցավարներն առավելությունը տվել են Անգլիայի ներկայացուցչին։ 3-րդ վճռորոշ ռաունդում արդեն հաղթանակը շնորհվել է Համեստ Աֆրիկյանին։

Մյունխենում անցկացված Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ նվաճեց։ Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգթափեր վարժությունում։ Նա վաստակել է 14,733 միավոր և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին։ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց հենացատկից։ Նա երկու ցատկերի արդյունքում 14,983 միավոր է վաստակեց և դարձավարծաթե մեդալակիր։ Ի դեպ, չեմպիոնի կոչումը նվաճած բրիտանացի մարզիկը նույնքան միավոր էր հավաքել։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի պնդմամբ Դավթյանը դարձել է կողմնակալ մրցավարության զոհ։

Մյունխենում զուգահեռաբար տեղի ունեցած մարմնամարզության երիտսարդների Եվրոպայի առաջնութունում մեր հավաքականը 1 ոսկե և 2 արծաթե մեդալ նվաճեց։ Էրիկ Բաղդասարյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն ու ոսկե մեդալը նվաճեց զուգափայտից, իսկ Համլետ Մանուկյանը երկու արծաթե մեդալ է նվաճել նժույգ թափեր և օղակներ վարժություններից։ Փաստորեն մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները տարբեր մրցաշարերում ընդհանուր առմամբ 15 մեդալ նվաճեցին։ Հատկանշական է, որ մերոնք հաջողության հասան, թե պատանիների, թե երիտասարդների և թե մեծահասակների մրցումներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում