Բաքվի նպատակը Արցախի անեքսիան է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
Ադրբեջանագետի խոսքով՝ այս պահին Ադրբեջանի համար ձեռնտու իրավիճակ է, որովհետև Հայաստանը չունի ռազմական պոտենցիալ․ «Ադրբեջանի իրականացրած քայլերը թիրախային մի քանի վեկտորներով են: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ արցախյան թեման տաք մնա»:
Ըստ Հովհաննիսյանի՝ միջանցքային տրամաբնությունից խուսափելու համար Հայաստանը պետք է օգտվի իրանական գործոնից: