Դուգինը այն քաշը չունի, նա նույնիսկ քաղաքական ծաղրածու էլ չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը:
Անտինյանը կարծում է, որ Ռուսաստանին պետք է, որ Դուգինի դստեր սպանությունը կապի Ուկրաինայի հետ․ «Դուգինի աղջիկը մեռնելուց հետո կարևորվեց, եթե Դուգինն էլ մեռնի ավելի կկարևորվի: Մենք Դուգինին չենք լուրջ վերաբերվում, այլ նրա հետևանքներին»:
Ըստ Անտինյանի՝ Ռուսաստանը դեմքը փրկելու փուլում է՝ մի օր շանտաժ է անում, մի օր դիմում ԵՄ-ին: Պուտինը ստիպված եղավ նույնիսկ ստորանալ Էրդողանի առաջ: Թուրքիան Ռուսաստանին իր տեղը դնելու լուրջ շահեր ունի»: