Դեռևս գարնանը քաղհասարակության ներկայացուցիչները հանդես էին եկել հայտարարությամբ, որ Արցախում պետք է տեղակայվի միջազգային իրավական մանդատի ներքո գործող խաղաղապահ առաքելություն: Եվ պահանջում էին ՀՀ ղեկավարությունից, առաջնահերթության կարգով, անմիջապես դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի հետ:
Խաչատրյանի խոսքով՝ ՌԴ-ն իր համար ծանր պահին բիրտ ուժ է կիրառում՝ տարածաշրջանը իր վերահսկողության տակ պահելու համար․ «Եզակի հնարավորություն է, որից պետք է օգտվենք, հակառակ դեպքում թաղվելու ենք ռուսական ազդեցության մեջ:Հայաստանում ռուսական ազդեցության ագենտները շատ են, որոնք առիթը բաց չեն թողնում մթնոլորտը սրելու համար:Արհեստական խնդիրներ են բարձրացվելու, անուններով կարող ենք ասել, ովքեր են ռուսական ագենտները: ՌԴ-ն փորձելու է ամեն գնով պահել Հայաստանը իր ազդեցության գոտում»: