Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

Ինչ չի լինելու և ինչ է լինելու. Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանն ընդառաջ

Հայկական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ օգոստոսի վերջին Մոսկվայում սպասվող Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը Ադբեջանի նախագահը հստակ կերպով դնելու է «Զանգեզուրյան միջանցք» կոչվածի հարցը: Թե որտեղից են հայկական մամուլի տրամադրության տակ հայտնվում Ալիևի «դնելիք» հարցերի վերաբերյալ տեղեկությունները, դժվար է ասել: Դրանք կարող են հայտնվել որտեղից ասես, և նույնիսկ Հայաստանի իշխանական շրջանակներից, եթե անգամ հայտնվում են արմատապես ընդդիմադիր դիրքավորումով հայտնի պարբերականներում: Ի վերջո, եթե հանդիպումից առաջ ընդդիմադիր մամուլով հանրայնացվի այդպիսի «ռիսկ»  կամ «սպասում», իսկ հանդիպումից հետո պարզվի, որ չկա այդպիսի «ապոկալիպտիկ» սցենար, դա կաշխատի հօգուտ իշխանության: Իսկ մամուլին վնաս՝ չի լինի, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարաբնույթ հանգամանքների բերումով: Այդպիսով, հնարավոր է դիտարկել այդօրինակ տեղեկությունների ի հայտ գալու ամենատարբեր սցենարներ, ընդհուպ՝ քաղաքական իշխանությանը ձեռնտու: Ի՞նչպիսին է վիճակն իրականում, սա արդեն թերևս շատ ավելի բարդ խնդիր է, որովհետև դա արդեն կախված չէ հայաստանյան մեդիադաշտի որևէ կոմբինացիայից: Այստեղ վճռորոշ նշանակություն ունեն արտաքին գործոնները: Այն, որ վերջին շրջանում դրանք բավականին ինտենսիվ կերպով են ծավալվել Կովկասի, և մասնավորապես հայ-իրանական սահմանի շուրջ, անկասկած է: Բայց, պետք է խոստովանել, որ այստեղ էլ կա չափազանց սուղ տեղեկատվություն, թե հատկապես ի՞նչ տարբբերակներ և մոդելներ են քննարկվում, բացի իհարկե նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ամրագրված տարբերակից, որը առայժմ խնդրի առնչությամբ թերևս միակ հանրայնացված տարբերակն է: Ի՞նչ տարբերակ է դիտարկում Միացյալ Նահանգները, որը հայտարարել է օգնելու պատրաստակամության և առաջարկի մասին:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ խոսքը «տեխնիկական աջակցության» մասին է, սակայն առ այսօր պարզ չէ, թե ինչպիսին են այդ առաջարկի մանրամասները, ի տարբերություն նոյեմբերի 9-ի 9-րդ կետի, ինչ բովանդակություն ունի ամերիկյան պատկերացումը և այն ընդհանրապես որքանով է համադրվում օրինակ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տարիներ շարունակ քննարկված բովանդակության հետ, մասնավորապես՝ մադրիդյան սկզբունքների հետ: Հարցերը իսկապես շատ են և բավականին բարդ է անշուշտ ուժային կենտրոններից ստանալ պատասխաններ, իսկ Հայաստանի իշխանության համար հրապարակել այդ կենտրոնների ռազմավարություններին վերաբերող մանրամասներ՝ թերևս բարդ է, քանի որ դա ավելի շուտ կարող է բարձրացնել Հայաստանի պատասխանատվության բեռը, քան այդ կենտրոնների: Դրան զուգահեռ, Հայաստանում քաղաքական ուժերը պարբերաբար հայտարարում են, թե՝ «միջանցք» չի կարող լինել և չի լինելու: Սրանք իհարկե կարևոր հայտարարություններ են, սակայն հարցը ամենևին չի սահմանափակվում «միջանցք» լինել-չլինելով: Որովհետև ի վերջո որևէ բան ոչ միայն լինելու է՝ իրավիճակի որևէ դասավորություն, այլ գործնականում միշտ կա: Ըստ այդմ, Հայաստանի կենսունակությունն այստեղ կախված է ոչ թե այն բանից, թե որքան քաղաքական ուժեր կգտնվեն, որ բարձրաձայն կասեն, թե ինչ չի լինելու, այլ, թե որքան հանրային-քաղաքական պատասխանատու ուժեր և թիմեր կգտնվեն, որ կստանձնեն որևէ լինելիքի և անելիքի վերաբերյալ խոսքի և դիրքորոշման պատասխանատվություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում