Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Համընդհանուր տապալման ողբերգական հետևանքը

Գուցե հնչի տարօրինակ, սակայն երևանյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական դեպքի «պատճառահետևանքային» շերտերը չափազանց լայն են, քան այն պետական կառավարման համակարգը, որ գոյություն է ունեցել Հայաստանում հետխորհրդային շրջանում և որի գործունեության պարագայում հնարավոր է եղել որևէ բանական նորմերի չհամապատասխանող առևտրային խոշոր այդ կետի գոյությունը մայրաքաղաքի կենտրոնում: Կառավարման համակարգի պատախանատվությունը անբեկանելի է, անքննելի: Սակայն խնդիրն ունի շատ ավելի մեծ խորություն և այստեղ հարկ է արձանագրել, որ տեղի ունեցած ողբերգությունը խոշոր հաշվով համընդհանուր տապալման ողբերգական հետևանքն է, այդ թվում և հասարակական-քաղաքացիական այն սեկտորի, որը ձևավորվել է մոտ երկու տասնամյակ, գործունեություն ծավալել տարբեր ոլորտներում, ստացել տասնյակ, գուցե հարյուր միլիոն դոլարների կամ եվրոների դրամաշնորհներ այս ընթացքում, որպեսզի ոչ միայն իիրականացնի կառավարության ոչ կառավարական վերահսկողություն, այլ նաև որպեսզի փոխի հանրությանը, հանրային մտածողությունը, արժեհամակարգը, պատկերացումները, ըստ այդմ նաև հանրային վարքագիծը, ինքնակազմակերպման, ինքնակառավարման աստիճանը:

Հասարակական սեկտորի առանցքային առաքելություններից մեկը պետք է լիներ ոչ միայն կառավարողներին վերահսկելը, այլ նաև հասարակության արժեհամակարգային, գիտակցական արդիականացումը: Իսկ այդ հանգամանքը պետք է նպաստեր նաև կյանքի ստանդարտների հանդեպ հանրային պահանջների աճին, ընդհուպ կենցաղային մակարդակում: Սակայն, հասարակական սեկտորում տասնամյակների ընթացքում կատարված ահռելի ներդրումները առավելապես փոխել են այդ սեկտորի մասնակիցների մի զգալի մասի կենցաղն ու կյանքի որակը, սակայն չնչին ազդեցություն ունեցել հանրային կյանքի որակի գործում, հանրային վարքագծի, հասարակական համակեցության ստանդարտների հանդեպ վերաբերմունքի հարցում:

Իհարկե այստեղ էլ խոսակցությունը պետք է լինի կոնկրետ, որովհետև այն չի կարող տարածվել հանրային, քաղաքացիական ամբողջ սեկտորի վրա՝ երկու պատճառով: Նախ, կա իհարկե ոլորտային խնդիր, և երկրորդ՝ այդ սեկտորում կան նաև խորքային արդյունավետության օրինակներ, պարզապես հազվադեպ օրինակներ, որոնք չեն ստեղծել եղանակ, չեն կարողացել ազդել համընդհանուր պատկերի վրա: Ի վերջո, նաև այդտեղ պետք է փնտրել որոշակի պատճառները այն իրողության, որ մասնակցելով 2018-ի հեղափոխական զարգացումներին, քաղաքացիական, հանրային սեկտորը հետագայում անկարող եղավ այդ ամենին բերել իր արժեհամակարգային ազդեցությունը և նշանակալի մասնակցություն ու դերակատարում ունենալ հետհեղափոխական քաղաքական զարգացումների վրա հիմնարար ազդեցության իմաստով, մեծ հաշվով չգտավ իր տեղը նոր իրողություններում:

Հայաստանում անհրաժեշտ և կարևոր է հարցերը դիտարկել հասարակական-քաղաքական ինստիտուտների և համակարգերի ամբողջական պատասխանատվության համատեքստում, և դա պետք է վերաբերի ոչ միայն քաղաքական դերակատարներին՝ իշխանություն և ընդդիմություն, այլ նաև հասարակական, քաղաքացիական: Երեկ տեղի ունեցածը, այսօր տեղի ունեցողն ու վաղը տեղի ունենալիքը համընդհանուր ինստիտուցիոնալ պատասխանատվության հարց է, որտեղ մեկի պատասխանատվությունը որևէ կերպ չպետք է սքողի կամ արդարացնի մյուսինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում