Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Թուրքիայում ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ:
«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում», – Թվիթերում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը՝ իր գրառումը հասցեագրելով թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչին ու Թուրքիայի արտգործնախարարությանը: