Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ռուսական սպառազինությունն ու Հայաստանի բարդ խնդիրը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օրերս Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցել էր նաև Բանակ 2022 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին, որտեղ ըստ հաղորդագրության ծանոթացել էր ռուսական նորագույն ռազմատեխնիկայի նմուշներին: Խոսել այն մասին, թե զինուժի համալլիր արդիականացման գերխնդրի, հետպատերազմական վերականգնման հրամայականի առաջ գտնվող Հայաստանի համար ինչ կարևորություն ունի սպառազինության համալրումը, նշանակում է չխոսել ոչինչ:

Միաժամանակ, պատերազմի ծանր ու դառը հետևանքը ցույց տվեց, թե տեխնոլոգիական ինչ անջրպետ է առկա հայկական զինուժի սպառազինական հագեցածության և հայկական պետականության անվտանգությանը մարտահրավեր ներկայացնող շրջանակների միջև ոչ միայն քանակական, այլ նաև տեխնոլոգիական իմաստով: Հայաստանը բախվեց հինգերորդ սերնդի լայնամասշտաբ պատերազմի, մինչև այսօր արդեն պետք է պատրաստվի նոր բնույթի մարտահրավերների: Բայց, այդ ամենով հանդերձ առավել էական է դառնում հարցը, թե այդ խնդիրները լուծելու գործում Հայաստանի համար որքանով կարող է օգտակար լինել Ռուսաստանը: Եվ առանցքայինն այստեղ ամենևին միայն այն չէ, որ Ռուսաստանն ինքը գործընկերային ու դաշնակցային է դիտարկում այն սուբյեկտներին, որոնք Հայաստանի հանդեպ ունեն թշնամական դիրքավորումներ: Թեև, դա ինքնին արդեն իսկ հսկայական և անկյունաքարային հանգամանք է, նկատի առնելով և այն, որ այդ սուբյեկտների հետ իր հարցերը Ռուսաստանը «պատմականորեն» լուծում է նաև հայկական անվտանգության հաշվին:

Անգամ այդ կարևորագույն հանգամանքից զատ, ինքնին հարց է ռուսական սպառազինության որակը և կենսունակությունը, եթե այն բախվում է իրապես համակարգված և արդիական հակառակորդի, մասնավորապես այնպիսին, ինչպիսին եվրաատլանտյան մոդելով պատրաստված զինուժը: Այդ պայմաններում Ռուսաստանի սպառազինական ներուժի աստիճանը երևում է ուկրաինական պատերազմական թատերաբեմում, որտեղ Ռուսաստանը ունենում է սպառազինության հսկայական կորուստ: Ասել իհարկե, որ Ռուսաստանի բոլոր զինատեսակներն են մեծ իմաստով անկենսունակ, այդպես չէ, սակայն նաև հարկ է արձանագրել, որ Հայաստանը չի կարող սպառազինվել լոկ հրթիռային կամ օդատիեզերական ներուժով, ինչի վրա ներկայումս հիմնվում է ռուսական ամբողջ ռազմական օպերացիան:

Հետևաբար կասկածից վեր է, որ Հայաստանի սպառազինական արդիականացումը, և թերևս ընդհանրապես զինված ուժերի արդիականացումը պահանջելու է «դիվերսիֆիկացված» քաղաքականություն: Այստեղ անշուշտ անհրաժեշտ է արձանագրել, որ ռազմավարական իմաստով առաջնային շեշտադրման ենթակա պետք է լինի սեփական ռազմաարդյունաբերության զարգացման խնդիրը: Միաժամանակ, այդ առնչությամբ հիմնականում պաթետիկ խոսակցություններից դուրս պետք է նկատել, որ գործնական մակարդակում այդ խնդրի լուծումը պահանջում է տարիների աշխատանք և հետևաբար, Հայաստանը դեռևս երկար ժամանակ իր ռազմական համալրումը իրականացնելու է ձեռքբերովի սպառազինությամբ: Ու այստեղ պահանջվում է առավելագույն «դիվերսիֆիկացվածություն», որն ինքնին իհարկե քաղաքական լուրջ խնդիր է, բավականին նուրբ խնդիր, սակայն կարևորագույն անհրաժեշտություն: Այդ համատեքստում էլ անհրաժեշտ է դառնում Ռուսաստանի հետ աշխատանքը, լուծելու համար «քաղաքական խանդի» բարդ խնդիրը, երբ մի կողմից հնարավոր չէ շրջանցել Ռուսաստանն իր շահերով և «կարգավիճակով», մյուս կողմից հնարավոր չէ Հայաստանի համար կարևորագույն խնդիրները լուծել առանց նոր գործընկերների հետ հարաբերության շոշափելի ընդլայնման: Ցավոք սրտի միջազգային իրադրությունը չի զարգանում դեպի այդ խնդրի լուծման ավելի բարենպաստ մթնոլորտ, այլ շարժվում է հակառակ ուղղությամբ, էլ ավելի նեղացնեկով մանևրի հնարավորությունն այդ գործում: Այդ հանգամանքը թերևս անհրաժեշտ է դարձնում խնդրի լուծման գործում նորանոր կարողություններ ներգրավելու անհրաժեշտությունը, այդ թվում թե Հայաստանի, թե սփյուռքի հասարակական-քաղաքական շրջանակներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում