Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչո՞ւ է մենաշնորհ տրվում Հայ առաքելական եկեղեցուն. Արդարադատության նախարարությունը պարզաբանում է

ՀՀ արդարադատության նախարարությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը 2011 թվականի օգոստոսի 19-ին նախաձեռնել էին «Խղճի և կրոնական ազատությունների մասին» նոր օրենքի նախագծի, ինչպես նաև փոխկապակցված այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի շուրջ հանրային քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին իրականացվող օրենսդրական փոփոխությունները, նպատակը և հիմնավորումները:

Քննարկմանը հաջորդած շաբաթվա ընթացքում որոշ լրատվամիջոցներ անդրադարձան այս թեմային: Նշենք, որ հրապարակումներում առկա հարցադրումների հիմնական մասը պարզաբանվել էր քննարկման ընթացքում և տրվել էին սպառիչ պատասխաններ:

Այդուամենայնիվ թյուրընկալումներից խուսափելու համար նախարարությունը նպատակահարմար է գտնում առանձնացնել բոլոր հիմնական հարցադրումներն ու ևս մեկ անգամ պատասխանել շահագրգիռ կողմերին մտահոգող հարցերին:

Քննարկման մասնակիցների մի խումբ մտահոգություն էր հայտնում, թե օրինագծով մենաշնորհ է տրվում Հայ առաքելական եկեղեցուն, ինչու՞:

Պատասխան –Հայ առաքելական եկեղեցու բացառիկ կարգավիճակը արդեն իսկ սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ (ՀՀ Սահմանադրություն, գլուխ առաջին հոդված 8.1), որի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»: Դրանից ելնելով՝ Հայ առաքելական եկեղեցուն ՀՀ օրենսդրությամբ տրված են մի շարք առանձնաշնորհներ, ինչպես նաև Հայ առաքելական եղեկեցու և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերություններն կարգավորվում են առանձին օրենքով: Սակայն Հայ առաքելական եղեկեցուն տրված առանձնաշնորհներից և ոչ մեկը չի կարող մեկնաբանվել որպես այլ կրոնական կամ դավաբանական պատկանելիություն ունցող անձանց խղճի կամ համոզմունքի ազատության իրավունքի խախտում, և նախագիծը միտված է նաև դրա ապահովմանը:

2. Ինչու՞ է նախագծով կրոնական կազմակերպություններին արգելվում բարեգործություն անել:

Պատասխան – Նախագծով չի արգելվում կրոնական կազմակերպություններին բարեգործություն անել: Բարեգործության կատարումը չի հանդիսանում նշված օրենքի նախագծի կարգավորման առարկա և պատշաճ կերպով կարգավորված է «Բարեգործության մասին »ՀՀ օրենքով:

3. Ի՞նչ չափանիշներով է որոշվել կրոնական կազամկերպության գրանցման համար անդամների անհրաժեշտ 200 նվազագույն շեմը մինչև 25 իջեցնելը:

Պատասխան – Նախագծով նախատեսվում է առավելագույնս հեշտացնել կրոնական կազմակերպությունների պետական գրանցման գործընթացը, այդ թվում՝ նվազեցնելով կրոնական կազմակերպությունների գրանցման համար գործող օրենքով նախատեսված անդամների թիվը: Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նախորդ նախագծերի վերաբերյալ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ – ի համատեղ եզրակացությունում 200 թիվը համարվել էր խիստ անհամաչափ:

4. Ի՞նչ է նշանակում ոչ պատշաճ հոգեորսություն, արդյոք դրա հասկացությունը չի հակասում Եվրոպական կոնվենցիային:

Պատասխան – Նախագծի 4-րդ հոդվածով հստակ սահմանվում են խղճի, կրոնի և համոզմունքի ազատության արտահայտման իրավունքի սահմանափակման հիմքերը, ինչպես նաև սահմանվում է «ոչ պատշաճ հոգևորսություն» հասկացությունը, մասնավորապես.

Ոչ պատշաճ հոգևորսությունը՝ այլ կրոնական կամ դավանաբանական պատկանելիություն կամ հայացքներ ունեցող անձանց նկատմամբ դավանափոխ անելու նպատակով կրոնական բնույթի ցանկացած քարոզչական ներգործություն, որը դրսևորվում է այդ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, նյութական կամ սոցիալական բնույթի առավելություն տրամադրելով կամ կախվածությունը օգտագործելով, այլ կրոնի, համոզմունքի կամ կրոնական կազմակերպության նկատմամբ թշնամանք հարուցելով կամ ատելության հրահրելով, անձին երկու կամ ավելի անգամ հետապնդելով, տասնչորս տարին չլրացած անչափահասի նկատմամբ՝ առանց նրա ծնողների կամ խնամակալների համաձայնության:

Ոչ պատշաճ հոգևորսության այս սահմանումը վերցված է Եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկայից, մասնավորապես ամբողջությամբ համապատասխանում Կոկինակիսը ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից տրված ոչ պատշաճ պրոսելիտիզմի հասկացությանը:

5. Որո՞նք են այն վտանգավոր ձևակերպումները, որոնք կարող են վնասել Հայ առաքելական եկեղեցուն:

Պատասխան – Նախագծով սահմանված չէ որևէ դրույթ, որը կարող է վնասել Հայ առաքելական եկեղեցուն:

6. Վերահսկելով կրոնական կազմակերպություններին՝արդյո՞ք ՀՀ ԱՆ-ն չի վերածվում հավատաքննիչի, կամ հոգևոր ոստիկանի:

Պատասխան – Ըստ էության, արդարադատության նախարարությունը այս նախագծով էապես նվազեցրել է կրոնական կազմակերպությունների գործունեության նկատմամբ իրականացվող պետական վերահսկողությունը:

Մասնավորապես էապես նվազեցվել են կրոնական կազմակերպության կողմից գրանցման համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերի ցանկը:

Այսպես՝ գործող օրենքով կրոնական կազմակերպություն գրանցելու համար պահանջվում է տվյալ կազմակերպության կրոնականության մասին եզրակացության ստացումը, ինչը վերոհիշյալ նախագծով հանվել է:

Կրոնական կազմակերպությունների նկատմամբ նախագծով նախատեսված վերահսկողությունը կարելի է բաժանել երկու մասի՝ 1. Նրանց տարեկան հաշվետությունների ստուգում, որը նպատակաուղղված է կրոնական կազմակերպությունների կողմից նախագծի մի շարք պահանջների պահպանման ապահովմանը (օրինակ՝ ֆինանսավորման թափանցիկություն) և կրոնական կազմակերպությունների դադարեցումը և կասեցումը, որը կարող է իրականացվել միայն հստակ սահմանված է կոպիտ և որոշակի խախտումների առկայության դեպքում: Ընդ որում որպես կրոնական կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության երաշխիք, կրոնական կազմակերպության լուծարումը կարող է իրականացվել միայն դատական կարգով:

Վերահսկողական այլ լիազորություններ այս նախագծով արդարադատության նախարարությանը կամ որևե այլ պետական մարմնին չի վերապահվում:

7. Ընդունելի՞ է արդյոք այն կարծիքը, թե օրինագծով կրոնական կազմակերպություններին ավելի շատ իրավունքներ է տրվում, քան՝ պարտականություններ:
Պատասխան – Անդրադառնալով իրավունքներին և պարտակություններին՝ հարկ է նշել, որ սահմանված իրավունքները և դրանց կենսագործումը լիովին բավարար են ՀՀ սահմանադրության 26 –րդ հոդվածով և Եվրոպական կոնվեցիայի 9-րդ հոդվածներով սահմանված խղճի ազատության իրավունքի կեսագործման համար, իսկ սահմանված պարտականությունները լիարժեք համաչափ են այդ իրավունքի Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված սահմանափակումներին:

Հավելենք նաև, որ «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքի նախագիծն արդեն ուղարկվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողով, եզրակացությունը ստանալուց հետո, ամենայն հավանականությամբ 2011-ի նոյեմբերին օրինագծի շուրջ կանցկացվեն հանրային լայն քննարկումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում