Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Ինչ-որ մեկին կորցնելու լավագույն ճանապարհը նրան ունենալն է. Մհեր Արշակյան

 Հրապարակախոս, արձակագիր, լրագրող Մհեր Արշակյանն անկեղծանում է՝ ինքը գրել սկսել է վախկոտության «պիկին». երբ երեխա էր, ահավոր շատ վախենում էր: Իր խոսքերով՝ գրում ես, որ պաշտպանվես: Եվ նա հենց այդպես «պաշտպանվել» է սկսել 13-14 տարեկանից:

«Արմենպրես»-ը «ծանր» զրույց է ունեցել լրագրող, հրապարակախոս, արձակագիր Մհեր Արշակյանի հետ:

– Ո՞վ ես:

– Չգիտեմ, անկեղծ՝ չգիտեմ:

– Երկատված ե՞ս:

– Չէ

– Իսկ ունեցե՞լ ես կյանքի այդպիսի փուլ:

– Չեմ հիշում, որ եղել է: Երկատված չեմ,  բայց ինչ-որ մի բան կա. գուցե ավելի շատ եմ, քան երկուսը, ու մեկը մեկից հակասական…

-Հաճա՞խ եք վիճում, ու ինչի շուրջ:

-Արդեն չեմ վիճում, պարզապես ընդունում եմ ի գիտություն, որ չլինել հնարավոր չէ, ինչ կա՝ էսա. չկա էսա, կա՝ էսա:

– Հասարակության հետ հա՞շտ ես:

– Գիտես, ես հասարակության հետ կռիվ չունեմ, ուղղակի չունեմ: Հաշտ կամ անհաշտ լինելու պատճառ չկա: Հայացքդ պիտի մի ուրիշ տեղից լինի, որ ոչ մեկի հետ կռիվ չունենաս: Հայացքդ պիտի մի ուրիշ տեղից լինի, որպեսզի դու կարողանաս ապրել նույնիսկ քո ծայրահեղ սխալականության պայմաններում: Հայացքդ պիտի միշտ ուրիշ տեղից լինի, էդ ուրիշ տեղը չեմ կարող ասել որն է, բայց պիտի ուրիշ տեղից լինի, որպեսզի ամբողջ հասարակությունը չկարողանա քեզ ներքաշել ինչ-որ կռվի մեջ:

– Էդ ո՞ր դեպքում է լինում: Երբ դու բոլոր հարցերի պատասխաններն ունե՞ս:

– Երբ բոլոր զգացումները ունես քո մեջ, ոչ թե բոլոր հարցերի պատասխանները: Վերջինն ուղեղի հարց է, ես էդքան «մեծ» ուղեղ չունեմ, հանճարեղ չեմ:

– Իրավիճակային զգացումնե՞ր:

– Ոչ, ավելի մեծ բանի մասին  է խոսքը, ավելի ոչ առօրեական:

– Այլոց թախիծը նկատելո՞ւ մասին է խոսքը:

– Հա, երբ դու դա տեսնում ես, ու քո մոտ արդեն անցած է: Ոչ միայն հասկանում ես մարդուն, այլ մտածում՝ երանի իրեն, ինքը դեռ հասկանալու է, որ էս օրը ծիծաղելի էր:

– Կյանքի շերտեր կա՞ն, որ դեռ չես բացել:

– Հարցը բխում էր չէ՞ էն ամենից, ինչ ասացի (ծիծաղում է-հեղ.): Հա, լիքը, ինչ-որ մի պահից դու ընդամենը ուզում ես հասկանալ՝ լավ, եթե դու նույնիսկ ապուշ ես, կա՞ դրան սահման: Եթե մարդը ընկնում է, ինչքա՞ն կարա ընկնի: Ես հիմա ապրում եմ, որպեսզի ինչ-որ բանի սահման գտնեմ՝ ընկնելու, բարձրանալու, հասկանալու, չհասկանալու սահման:

– Դա նրանից է, որ մարդկային բանականությունը անսահմա՞ն է, թե՞ մարդկային հիմարությունն է անսահման:

– Մարդն է անսահման: Թումանյանն ասում էր չէ՝ մարդը տիեզերք է: Ըստ այդմ՝ մարդը անսահման է, եւ ես ուզում եմ հասկանամ՝ իմ սահմանն ո՞ւր է:

– Ի՞նչ ես անում դրան հասնելու համար:

– Ավելի քիչ մարդկանց հետ եմ գործ ունենում, գրեթե բացառել եմ մարդկանց հետ կապը:

– Խեղճ մարդիկ… Ինչո՞ւ ես բացառել, ի՞նչ են քեզ արել:

– Մարդիկ խանգարում են, որպեսզի դու ճանաչես մարդուն:

– Բայց չէ՞ որ առանց մարդու հետ շփվելու  նրանից հերոսական կերպար կկերտես՝ իրականությունից դուրս:

– Չեմ մտածել այդ մասին, չեմ ուզում մտածել:

– Մհեր, կարե՞լի է պլատոնական սիրով սիրել՝ հեռվից, առանց հպումի:

– Հա, բայց դու պետք է իմանաս՝ ի՞նչ խնդիր ես քո առաջ դրել: Եթե պահանջներ չունես քո իսկ սիրուց, կարող ես ամբողջ աշխարհին ներս թողնել: Մարդը պիտի իր պահանջները հստակեցնի թե՛ սիրո մեջ, թե՛ հասկանալու եւ չհասկանալու մեջ:

-Պահանջ մարդո՞ւց, թե՞ ինքդ քեզնից:

– Ինքդ քեզնից: Եթե դու «փոքր» եղար, դու չես սիրելու, դու խլելու ես: Դիմացինից խլելու ես: Խլել նշանակում է՝ զզվացնել, լինել զզվելի:

– Ասում են՝ ինչ-որ մեկին կորցնելու լավագույն ճանապարհը նրանից կառչելն է:

– Չէ, ինչ-որ մեկին կորցնելու լավագույն ճանապարհը նրան ունենալն է:

– Եթե չես ուզում պատմությունն ավարտվի, մի՛ սկսիր այն:

– Լավն էր:

– Ճի՞շտ է, որ գրելու համար համարձակություն է պետք:

– Անմիջապես կանխեմ քեզ Լիա, գրելու համար համարձակություն պետք չէ, ես գրել սկսել եմ իմ վախկոտության «պիկին»: Երեխա էի, ահավոր շատ վախենում էի: Գրում ես, որ պաշտպանվես:

– Ինչի՞ց:

– Ամեն ինչից: Գրել սկսեցի, երբ ահավոր անպաշտպան էի ինձ զգում, 13-14 տարեկան էի:

– Հասարակության տգեղ կո՞ղմն էիր տեսնում, թե՞…

– Հասարակությունը կապ չունի: Քեզ որպես գաղտնիք ասեմ, որ մարդը չի գրում, որովհետեւ դիմացինը կա, մարդը գրում է, որովհետեւ դիմացինը չկա: Մարդը գրում է, երբ ինքը քիչ է, իսկ լրացնող բան չկա, չկա դիմացինը, որ կարա լրացնի: Այն տարիքում, երբ սկսեցի գրել, սա չէի հասկանում, բայց հիմա կարողանում եմ ձեւակերպել:

-Երբ սկսեցիր գրել, գիտակցո՞ւմ էիր, որ շերտեր է բացվելու, ու դու մնալու ես դրանց մեջ:

– Չէ:

-Դու ուզում ես, որ Մհեր Արշակյանին ճանաչեն որպես գրո՞ղ, թե՝ լրագրող:

– Ես չեմ ուզում, որ ինձ ճանաչեն եւ չեմ ուզում, որ չճանաչեն: Երբ երեխա էի, ուզում էի, որ ճանաչեն, որովհետեւ ոչինչ չէի ստեղծել, ոչինչ չէի սկսել: Երբ դու կաս ամբողջությամբ, բնավ էական չէ՝ քեզ կճանաչեն, թե ոչ: Դու պետք է մեծ լինես քո հեղինակությունից: Այդպիսի մարդու համար չկա ճանաչվել, կամ՝ մնալ անհայտ:

– Վեպ չունես չէ՞ Մհեր:

– Չէ, բայց երկու անգամ սկսել եմ, երկու անգամն էլ շունչս չհերիքեց:

– Հենց այ սրա մասին եմ խոսում, համարձակություն՝ մինչեւ վերջ գնալու, գիտենալով, որ շերտեր է բացվելու, մնալու ես դրանց մեջ, դու շատ ասելիք ունես:

– Բանաստեղծությունը թույլ է տալիս ասել ավելին, քան վեպը:

-Անցում կանե՞ս բանաստեղծությունից վեպ:

– Բացառվում է: Ես բանաստեղծությամբ կարողանում եմ ասել ամենափոքր բաները, ամենամեծ բաները բանաստեղծությամբ ասելու համար ես այդքան մեծ չեմ:

– Թումանյանը քառյակներով մեծ բաներ էր ասում:

– Դա եմ ասում՝ Թումանյան չեմ, նա կարող է քառյակով ասել, ես՝ անգամ պոեմով չասեմ:

– Քո մեկ նախադասությունը, երբ հայտնվում է համացանցում, արագ տարածվում է, հատկապես կանայք են վերապրում: Ասել է, թե՝ կնոջ ուզածն ես ասում, զգացածը, դու այդպես համարո՞ւմ ես:

– Իրականում, խորը թյուրիմացության արդյունք է դա: Մարդիկ շատ են, ենթադրենք 3 միլիոն մարդ հայերեն հասկանում է, նրանցից առնվազն հարյուր հոգին օրվա մեջ ունեցած կլինի այն զգացումը, որի մասին ես գրում եմ: Իմ գրածը իրականում հարյուր հոգու մասին է, հո բոլոր կանանց մասին չէ, ես Լեւ Տոլստոյը չեմ: Բոլորին թվում է, թե բոլորն են հասկանում, բոլորին է դուր գալիս, Մհերը կանանց գիտակ է (ծիծաղում է-հեղ.): Չէ, Մհերը անգամ իր գիտակը չէ: Մի հարյուր հոգի էդ օրվա մեջ, կամ մի հինգ օր ունենում է այն զգացումը, ցավը, իրավիճակը, որի մասին ես գրել եմ, կամ՝ որի մասին կարողացել եմ ձեւակերպել, վե՛րջ: Թյուրիմացաբար տպավորություն է ստեղծվել, որ Մհերը շատ լավ հասկանում է կանանց էմոցիաները:

– Ո՞նց հասկանալ Մհեր Արշակյանին:

– Բացարձակ պետք չէ:

– Ո՞նց ճանաչեն, ինքդ քո մասին ո՞նց կխոսեիր, նկարագրի՛ր քեզ:

– Չեմ կարող: Եթե ես ինձ կարողանայի նկարագրել, չէի գրի: Ես գրում եմ, որովհետեւ չեմ բացատրվում, ես ինձ լավ չգիտեմ, գրում եմ երեւի, որ բացահայտեմ: Ես այդ հարցի պատասխանը չունեմ, կարճ ասած՝ ով եմ ես:

– Քո գործերը գրական ո՞ր ժանրով են, որ՞ ուղղությանն են ավելի մոտ, աբսուրդի դրամա՞:

– Չէ, դա ավելի շատ արձակին է բնորոշ:

– «Գոդոյին սպասելիս» պիեսն էլ աբսուրդի թատրոն է չէ՞:

-Իմը չի ձգում այդքան: Ես կարող եմ զգալ «Գոդոյին սպասելիս»-ը ամբողջ էությամբ, բայց այն, ինչ գրում եմ, ի վերջո չի դառնում «Գոդոյին սպասելիս»: Գիտե՞ս մի գրողը մյուսից ինչով է տարբերվում՝ «տորմուզով», այսինքն՝ ում «տորմուզը» որտեղ կպահի: Օրինակ, իմ «տորմուզներն» ավելի շուտ են քաշվում, քան, ենթադրենք, Բեքեթինը, Կաֆկայինը, Քամյուինը, իրենցը ուշ է պահում եւ իրենք ավելի մեծ տարածություն են անցնում: Իմը՝ շուտ են պահում, որովհետեւ նախ գրվում է բանաստեղծություն, երկրորդ՝ գրվում է «դիապազոնով» փոքր բանաստեղծություն:

– Ովքե՞ր են քեզ համար հանճարներ:

– Բոլորը, որոնք ես չեմ:

-Բոլորից մի փոքր բան կուզեիր ունենա՞լ:

– Հա, կարող է նաեւ այդպես նշանակել:

– Կաֆկայից ի՞նչը: Ի դեպ, դժվա՞ր է չէ կարդալ իրեն:

– Չեմ կարող ասել: Կաֆկայի մասին գրել եմ նույնիսկ, բայց չեմ կարող ասել: Կաֆկա կարդալն, այսպես ասած, վիրավորական հեշտ է, բայց որպեսզի սկսես կարդալ, դու արդեն պիտի մտած լինես նրա մեջ: Մտնելն այնքան հեշտ է: Որպեսզի կարողանաս կարդալ Բեքեթ, պիտի արդեն մտած լինես նրա մեջ:

– Պիտի լինես երկատված անձ, որի յուրաքանչյուր կեսը ջանում է ոչնչացնել մյուսին:

– Չեմ մտածել:

– Իսկ գուցե դու հաշտ ես այն մտքի հետ, որ բազմատված ես, ու քո երկատված «ես»-ի յուրաքանչյուր կեսը ջանում է ոչնչացնել մյուսին:

– Գիտե՞ս խի չեմ մեկնաբանի քո ասած խոսքերը, որպեսզի դրանք մնան քո ասած խոսքերը, մնան քոնը, այսինքն՝ չմեկնաբանել մեկնաբանությունը:

– Գրքի հերոս կա՞, որ ասում ես՝ այ նման եմ, նույն ապրումներն եմ ունենում:

– Բոլոր գրական հերոսներն այն մասին են, որ դու քեզ կարող ես գտնել իրենց մեջ, բայց դու իրենցով լուծում չես գտնելու: Եթե տվյալ գրական հերոսը լիներ լուծում, նա չէր տեղափոխվի նույն գրողի հաջորդ գիրք: Դա նրանից է, որ գրողն ինքը պատասխան չի գտնում իր առաջադրած հարցերին: Գրողն ամեն վայրկյան ուրիշ մարդ է: Ինքն ամեն վայրկյան ուրիշ մարդ է, երբ մենակ է, բայց երբ դառնում  է հասարակական էակ, ահավոր պրիմիտիվ կերպար է դառնում, ու դա է իրեն ամենաշատը ջղայնացնում: Հասարակության հետ ինքը շարքայինից շարքային է, ոչ մեկից ոչ մեկն է, ահա՝ ինչու գրողները հասարակություն չեն սիրում: Հասարակությունը գրողներին դարձնում է բոլորից մեկը:

– Դու ունեցե՞լ ես այդ ապրումները:

– Հա, բայց վաղուց: Հիմա չունեմ էլ տենց ապրումներ:

– Քո ընթերցողին ասելու բան ունե՞ս:

– Ոչ, ես պատգամներ չունեմ: «Ֆեյսբուք»-ում, որ խորհուրդներ եմ տալիս՝ զբաղվում եմ:

– Ունե՞ս ընթերցող, որը «տեսանելի» է քեզ:

– Չէ:

– Բաց ես թողնո՞ւմ:

– Շպրտում եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում