ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն օգոստոսի 20-ին այցելել են «Էկոքիմսինթեզ» ՍՊԸ, որը մասնագիտացված է դիզվառելիքի արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ։
Ներկայում ընկերության արտադրողականությունն ըստ դիզելային վառելիքի հումքի կազմում է տարեկան մոտ 2000 տոննա, սակայն նպատակ կա ավելացնել արտադրության ծավալները։
Այցի ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է պետական աջակցության այն մեխանիզմները, որոնց կիրառմամբ ընկերությունը կարող է ընդլայնել իր գործունեությունը։
Առանձին անդրադարձ է կատարվել Տնտեսության արդիականացման միջոցառմանը, որի շրջանակում ընկերությունները կարող են օգտվել վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումից։