Friday, 19 04 2024
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

Նվիրյալն ու տականքը ողբերգության գոտում

«Սուրմալու»-ի տոնավաճառում ողբերգական պայթյունի օրը, երբ փրկարար ծառայությունը ձեռնամուխ էր եղել աղետի հետևանքով փլատակների տակ հայտնված քաղաքացիների որոնողական աշխատանքին՝ որևէ մեկի փրկվելու հույսով, գողություն է կատարվել տեղում աշխատող ԱԻ նախարարի խորհրդականի մեքենայից, որը կայանված է եղել այդ հատվածներում: ԱԻՆ խոսնակը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է նաև, որ երկու օր անց գողություն է կատարվել նաև փրկարար աշխատանքին կամավոր մասնակցող քաղաքացիներից մեկի մեքենայից, երբ քաղաքացին գիշերը ժամը երկուսին տուն գնալիս մոտեցել է իր կայանված մեքենային ու տեսել ապակին կոտրված: Այս դեպքերը դիտարկելի են երկու հարթության մեջ, ընդ որում դժվար է ասել, թե սրանցից որն է առաջնային:

Մեկը բարոյական հարթությունն է, երբ փաստորեն կողք-կողքի դրսևորվում են տականքն ու նվիրյալը, երբ մարդը կարող է գալ և առավոտից ուշ գիշեր կամավոր մասնակցել թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն ծանր աշխատանքին՝ մարդ փրկելու, մարդկանց օգնելու հույսով, իսկ նույն պահին ինչ որ մեկը կարող է մտածել գողության մասին: Իհարկե սրանից պետք չէ անել հանրային որակների մասին ապոկալիպտիկ եզրահանգումներ, որովհետև վստահաբար գերիշխողը առաջին որակն է, ոչ թե տականքը: Միևնույն ժամանակ այդ միջադեպերը ակնառու են դարձնում, որ առաջին որակը ինքնին իր գոյությունից զատ, պետք է թերևս լինի նաև այդ որակները հանրայնորեն առավել ակտիվ և առավել՝ բառի լավ իմաստով ճնշող, գերակա դարձնելու համար, որպեսզի «տականքին» մնա ավելի ու ավելի սահմանափակ տարածք: Այստեղ հասնում ենք երկրորդ հարթությանը: Այդ խնդիրը արժեհամակարգային առումով նաև հանրության ուսերին է, բայց թե այդ, թե արդեն անմիջական կանխարգելման և ֆիզիկական լուծումների իմաստով գտնվում է պետական ինստիտուտների ուսերին, և մասնավորապես իրավապահպանություն իրականացնող համակարգի: Ի՞նչ է ստացվում՝ արտակարգ պատահարի վայրում տեղի է ունենում գողություն: Այստեղ հնարավոր է ասել, որ բոլորը խառն են, բոլորի ուշադրությունը փրկարար աշխատանքն է և այլն, և գողերը օգտվում են այդ իրավիճակից: Բայց դա բացատրություն չէ, որովհետև խառը կարող են լինել բոլորը, բայց ոչ իրավապահները: Ի վերջո, նրանց խնդիրը դեպքի վայրը հնարավորինս արագ և հնարավորինս մեծ ռադիուսով վերահսկելն է:

Խոսքը չի վերաբերում լոկ այսպես ասած սահմանազատելուն, այլ նաև սահմանազատումից դուրս հարակից տարածքներում էլ վերահսկողությունը ուժեղացնելուն, որովհետև նվազագույնը բացառելի չէ որևէ վարկած և հետևաբար որևէ հետագա զարգացում: Ըստ այդմ, իրավապահ կառույցը պետք է ապահովեր «աղետի գոտու» բարձր կարգի վերահսկողությունը, ինչը թերևս չի արվել: Ասել, թե դա լրջագույն թերացում է, իհարկե կլինի սխալ, սակայն նաև այդ փոքր թերացումներն են, որ կուտակվում և բերում բառի պատկերավոր, կամ դժբախտաբար նաև բուն իմաստով պայթում են ավելի մեծ մասշտաբով: Հենց այդ մասին նախօրեին կառավարության նիստում խոսում էր նաև վարչապետ Փաշինյանը, նկատելով, որ տարբեր ոլորտներում արձանագրվում են անհավանական թվացող թերացումներ ու բացթողումներ, որոնք մանր «վերապահումների» հետևանք են, որ իշխանությունները տարբեր տարիներն արել են տարբեր նկատառումներով, այդ թվում «սոցիալական»: Գործնականում, այդ ամենը ունի մեկ ձևակերպում՝ պետական մեքենայի ոչ էֆեկտիվություն, և կլինեն դրանք սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառներով, գործնականում վաղուց սպառվել է այդ հանգամանքին «ըմբռնումով մոտենալու ժամանակը և պետական համակարգը պետք է լրջորեն բերվի էֆեկտիվությամբ օրեցօր վերափոխվող դինամիկ ռեժիմի: Հակառակ պարագայում զրոյանալու են նաև վարչապետ Փաշինյանի ելույթների արժեքը, որոնցում նա որքան էլ որ արդարացիորեն արձանագրի խնդիրներն ու արմատները: Ի վերջո, դրանք ոչ պակաս դիպուկ սկսել էր արձանագրել նաև Սերժ Սարգսյանը, սակայն այդ արձանագրումները խիստ անբավարար էին համակարգը վերափոխելու համար և ի վերջո փոխվեց Սերժ Սարգսյանը: Սակայն առ այսօր արդիական է հարցը՝ փոխվե՞ց ոչ էֆեկտիվ համակարգը, թե ոչ: Որովհետև այդ համակարգի բնորոշ հատկանիշները չէին սահմանափակվում միայն վերից վար ինստիտուցիոնալացված կոռուպցիայով, որն այսօր անկասկած այդպիսին չէ: Այդ համակարգին բնորոշ էին նաև շատ այլ արատներ, որոնք համակարգային կոռուպցիայի չեզոքացումով ինքնին չեն չեզոքանում, այլ տրանսֆորմացվում են նոր իրողությունների մեջ, իսկ խորքում պահպանում են հին հատկանիշները՝ եթե ոչ գիտակցությամբ, ապա առնվազն բնազդով: Հետևաբար, խնդիրը պահանջում է լուծման նաև այլ գործիքներ, որոնց շարքում իրավական պատասխանատվության և քաղաքական պարտավորվածության հանգամանքին զուգահեռ, կարևորագույն է մարդկային ու մասնագիտական պատրաստվածության ու պատասխանատվության գործոնը:

Պետք է խոստովանել իհարկե, որ Հայաստանում կադրային միջավայրը այնքան էլ առատ չէ այդ առումով, քանի որ տասնամյակներ շարունակ խրախուսվել են այլ հատկանիշներ, բայց նաև հարկ է նկատել, որ Հայաստանի ժամանակն էլ առատ չէ այդ խնդիրները լուծելու համար:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում