Friday, 29 03 2024
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում

«Հայկական խաչմերուկի» առայժմ ծուռ հայելին

Թուրքիայի առևտրի փոխնախարարի հայտարարությունը, թե Անկարան բանակցում է Մոսկվայի հետ «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցով, Հայաստանում ընդունվել է տարակուսելի կամ տարօրինակ «անակնկալությամբ»: Հայաստանում որևէ մեկի համար նորությու՞ն է, որ «միջանցքային» թեման առկա է ռուս-թուրքական քննարկումներում: Իհարկե, ներկայումս արձագանքը կենտրոնանում է այն հանգամանքի վրա, որ կա «միջանցքի» մոտալուտ բացման հնարավորություն: Այստեղ թերևս դիտարկելով առկա գործընթացներում այդ հավանականությունը, այդուհանդերձ արժե նաև իրականությունը դիտարկել հակառակ կողմից էլ ու հարց տալ՝ իսկ արդյո՞ք թուրք պաշտոնյայի հայտարարությունը չի վկայում հակառակի մասին, որ հավանականությունն այդքան էլ բարձր չէ:

Բանն այն է, որ հարցի նրբությունը և բազմաշերտությունը թերևս կասկածի տակ չէ որևէ ողջախոհ մարդու համար: Հետևաբար ողջախոհությունը հուշում է, որ այդօրինակ նուրբ հարցերը հաջողության իրական հնարավորության դեպքում փակ են պահվում մինչև վերջ, որովհետև փոքր արտահոսքն իսկ կարող է առաջացնել անցանկալի հանրային աղմուկ կամ իրարանցում, ինչն էլ կխանգարի այդ հաջողությանը: Եթե Ռուսաստանն ու Թուրքիան «միջանցքի»  հարցում բանակցում են արդյունավետ, ապա հազիվ թե թուրք փոխնախարարը «բացեր բերանը»: Իհարկե հնարավոր է դիտարկել նաև նրա «բացբերանության» տարբերակը, որևէ պաշտոնյա ապահովագրված չէ դրանից, կամ որևէ երկիր ապահովագրված  չէ այդօրինակ պաշտոնյաներից: Սակայն, այստեղ հարկ է հիշել նաև օրեր առաջ Անկարայում մեկ այլ հայտարարություն, որ արել էր Բաքվի արտգործնախարար Բայրամովը, ասելով, թե Ադրբեջանն ունի Նախիջևանի հետ կապվելու այլընտրանքային ճանապարհ՝ Իրանի տարածքով, և ըստ այդմ Հայաստանը թող մտածի, որ չտալով ճանապարհ, կմնա ռեգիոնալ զարգացումներից դուրս: Ավելին, այն, որ Բաքուն հապճեպ կերպով սրեց Լաչինի հարցը, թերևս վկայում է, որ «միջանցքային» հարցերում չի ստանում իր ակնկալիքը: Եվ այստեղ էլ չկա զարմանալի ոչինչ: Եվ խնդիրը միայն այն չէ, որ Երևանը չի տալիս ադրբեջանական ակնկալիքների հավանություն և բացառում է «միջանցքային տրամաբանությունը:

Խնդիրն այն է, որ հաղորդուղիների ապաշրջափակման ռեժիմի հարցում կան տարբեր պատկերացումներ թե Ադրբեջանում, թե Հայաստանում, թե Իրանում, թե Ռուսաստանում, թե Թուրքիայում, և նույնիսկ Միացյալ Նահանգներում, որը մոտ երեք շաբաթ առաջ բարձրաձայնեց իր առաջարկների մասին, թեև չմանրամասնելով, թե հատկապես ինչպիսին են դրանք: Այդ առումով անկասկած է, որ ռուս-թուրքական քննարկումները անշուշտ լինելով առանցքային ազդեցություն ունեցող գործոն, այդուհանդերձ միակը չեն ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման թեմատիկայում: Այդ իմաստով հնարավոր է նույնիսկ արձանագրել, որ շահերի ու հետաքրքրությունների հատման տեսանկյունից գործ ունենք հենց «խաչմերուկի» հետ: Դա իհարկե բոլորովին այն «հայկական խաչմերուկը» չէ, որ հաղորդուղիների առումով իբրև օրակարգ առաջ է քաշում Երևանը, սակայն խոշոր հաշվով, այդ օրակարգի ռազմավարական «ռեսուրսն» էլ թերևս շահերի բազմազանությունն է, որն առայժմ իհարկե հատման, այլ ոչ համադրման ռեժիմում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում