Monday, 25 09 2023
12:40
Օլիմպիական ուղեգրեր Բելգրադից․ Հայ ըմբիշների ելույթն աշխարհի առաջնությունում
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ
Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․
Մերժել ռուսներին․ Հայ ֆուտբոլիստի որոշումն ու հայտարարությունը
Արսեն Զախարյանը Հայաստանի հավաքականո՞ւմ․ Նոր զարգացումներ․․․
Որքան է գնահատված Հայաստանի հավաքականը Թուրքիայի դեմ խաղից առաջ
Ֆուտբոլի տոմսի գնի նոր ռեկորդ․ Որքան վճարել Հայաստան-Խորվաթիա խաղը դիտելու համար

Հայաստանի չեմպիոնների անհավանական ցուցանիշը Եվրոպայում

Հայաստանի չեմպիոնն Երևանի «Փյունիկն» ավարտեց երևանյան մրցելույթները եվրագավաթների խաղարկության որակավորման փուլերում։ Օգոստոսի 18-ին մեր չեմպիոնը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումն անցկացրեց մոլդովական «Շերիֆի» հետ։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 25-ին Քիշնևում։ Արդեն գարնանը «Փյունիկը» կսկսի ելույթը խմբային փուլում։ Մնում է հասկանալ հայկական ակումբը ելույթ կունենա Եվրոպայի, թե Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Պարտտվելու դեպքում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայում։ Հիշեցնենք, որ «Փյունիկը» պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից որտեղ պայքարից դուրս էր թողել Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։

Երևանում ոչ-ոքի 0։0 խաղալուց հետո «Փյունիկը» պատասխան հանդիպումն ավարտել էր 2։2 հաշվով և առավելության հասել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։ Որակավորման երրորդ փուլում մերոնք հաղթեցին Լյուքսմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»։ Երևանում «Փյունիկը» զիջել էր 0։1 հաշվով սակայն պատասխան խաղում առավելության հասել խոշոր 4։1 հաշվով։ Որակավորման երրորդ փուկում «Փյունիկը» երկու հանդիպումների արդյունքում 7։0 հաշվով զիջել էր Սերբիայի չեմպիոն «Ցրվեննա Զվեզդային»։ Բելգրադում կայացած հանդիպումն ավարտվել էր 5։0, իսկ երևանյան մրցավեճը 0։2 հաշվով։ Ուշագրավ և անհավանական վիճակագրություն․ «Փյունիկը» եվրագավաթային խմբային փուլում է հայտնվում առանց սեփական հարկի տակ գեթ մեկ գոլ խփելու։ Պատկերն իսկապես անհավանական է։ Հայաստանի չեմպիոնը Երևանում արդեն իսկ անց է կացրել եվրագաթային 4 հանդիպում և չի կարողացել գրավել մրցակցի դարպասը։ Անցկացրած 7 հանդիպումներում «Փյունիկը» խփել է 6 գնդակ և բոլորը մրցակցի հարկի տակ։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հանդես եկավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Այս թիմն իր հերթին էր գրանցել անհավանական արդյունք։ «Ալաշկերտը» ևս պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից մրցելով Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» հետ։ Մրցակցի հարկի տակ առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի 2։2, իսկ պատասխան խաղում «Ալաշկերտը» լրացուցիչ ժամանակում խփելով հաղթական գոլը առավելության էր հասել 1։0 հաշվով։ Որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոնը երկու հանդիպումների արդյունքում 1։4 հաշվով զիջել էր նույն «Շերիֆին»։

Հայտնվելով Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտը» մրցեց Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» հետ։ Ալմաթիում հայկական թիմը հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի 0։0։ Երևանյան խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 2։2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում «Ալաշկերտը» խփել էր հաղթական գոլը։ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում «Ալաշկեևտը» երկու հանդիպումների արդյունքում 0։1 հաշվով զիջել էր Շոտլանդիայի չեմպիոն «Ռեյնջերսին»։ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում «Ալաշկերտին» հաջողվել էր վաստակել ընդամենը մեկ միավոր Երևանում ոչ-ոքի խաղալով իսրայելական «Մաքքաբիի» հետ։ Փաստորեն, «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում էր հայտվել, որակավորման փուլերում չտանելով ոչ մի հաղթանակ հիմնական ժամանակում։

Ավելին եվրագավաթներում անցկացնելով 12 հանդիպում հանդիպում «Ալաշկերտը» ոչ մի հաղթանակ չէր տարել խաղի հիմնական ժամանակում։ Ինչև, օրեր անց «Փյունիկը» կփորձի հաղթահարել «Շերիֆի» արգելքը և պատմության ընթացքում առաջին անգամ խաղալ Եվրոպա լիգայի խմբային փուլում։ Հավատում ենք, որ մեր չեմպիոնին կհաջողվի առանց Երևանում գոլ խփելու գրանցել իսկապես պատմական հաջողություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում