Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

Պետք է փորձել այնպես, որ քեզ ավելի ցավոտ չլինի, քան ագրեսորին․ Առնոլդ Ստեփանյան

Վրաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հայտարարություն են տարածել՝ պահանջելով Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանել։

Հայտարարության մեջ ՀԿ-ները պահանջում են անհապաղ վիզային ռեժիմ սահանել Ռուսաստանի քաղաքացիների համար և վերանայել նրանց իրավական կարգավիճակը, ովքեր արդեն մտել են երկրի տարածք։ «Մենք ևս մեկ անգամ մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ուկրաինացի ժողովրդին նրա ազատության համար պայքարում, մենք ընդունում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում և Վրաստանում կատարել է միջազգային պատերազմի օրենքով արգելված գործողություններ և շարունակում է ոտնահարել մեր երկրի տարածքային ամբողջականությունը»,- ​​ասված է հայտարարության մեջ: ՀԿ-ներն ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստան ռուսաստանցի այցելուների ժամանումը զգալիորեն աճել է։ Բացի այդ, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Վրաստանում գրանցվել է մոտ 6 400 ռուսական ընկերություն, ինչը 7 անգամ ավելի է 2021 թվականի տարեկան ցուցանիշից։ Ռուսական արտահանումը զգալիորեն աճել է: ՀԿ-ների կարծիքով՝ Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիների և բիզնեսի վերահսկողությունը երկրի ազգային անվտանգության խնդիր է։ Մասնավորապես, շարունակվող օկուպացիան, Վրաստանում ՌԴ կողմից իրականացվող էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները:

Այս հայտարարությանը չի միացել Վրաստանում գործող հայտնի հասարակական կազմակերպություններից «Բազմազգ Վրաստանը»։ ՀԿ ղեկավար Առնոլդ Ստեփանյանն իրենց որոշումն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բացատրեց հետևյալ կերպ․ «Հիմնական պատճառն այն է, որ կան մեծ քանակությամբ Վրաստանի նախկին քաղաքացիներ՝ ավելի քան 100․000 մարդ, ովքեր այսօր ՌԴ քաղաքացի են, բայց պարբերաբար գնում-գալիս են։ Այն հասարակական կազմակերպությունները, որոնք այդ հայտարարության տակ ստորագրել են՝ հիմնական քաղաքական նպատակով են դա արել, չկա խորքային մոտեցում։Էլ չեմ խոսում տնտեության մասին, երբ մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են գալիս։ Դա ,ի դեպ, իշխանությունների արգումենտն է, որը կարելի է վիճարկել։Երբ խոսք է գնում այն քաղաքացիների մասին, ովքեր ինչ-որ պատճառով Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել, բայց ապրում են Վրաստանում կամ գնում-գալիս են, նրանց համար դժվարություն չստեղծելն ավելի կարևոր է։ Այդ ամենը հաշվի առնելով էլ մենք չենք ստորագրել։ Շատ մակերեսային մոտեցում է  ցույց տրվել»։

Ստեփանյանի դիտարկմամբ՝  որ միայն եվրոպական հասարակական կազմակերպությունները, այլ նաև քաղաքական ուժեր են նման նախաձեռնություններով հանդես գալիս․ «Հասկանալի է, որ դա արվում է Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին։ Հասկանալի է, որ պետք է բոլորս կոնսոլիդացված կերպով դիմակայենք ագրեսորին։Բայց պետք է փորձել այնպես, որ քեզ ավելի ցավոտ չլինի, քան ագրեսորին»։

Մեր զրուցակիցը  վստահ է՝ այդ հարցը նույնիսկ Վրաստանի խորհրդարանում չի քննարկվի, հետևաբար այն կյանքի կոչվելու կամ Հայաստանի վրա ազդեցութհյան իմաստով քննարկումները տեղին չեն․  «Առաջին պատճառն այն է, որ դա հարված կհասցնի տնտեսությանը։ Երկրորդը՝ Վրաստանի քաղաքացիների հարցը, որոնք պետք է վիզայի հարց լուծել։ Ռուսաստանում Վրաստանի հյուպատոսարան չկա, շվեյցարական դեսպանատունն է ներկայացնում մեր հետաքրքրությունը։ Նույնիսկ եթե խոսքը 100․000 մարդու մասին է։ Դուք գիտեք նաև, որ Վրաստանի իշխանությունները տարբեր պատճառներով չեն աջակցում նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Այսինքն  Վրաստանի իշխանությունները որևէ կերպ հետաքրքրված չեն հիմա Ռուսաստանի դեմ նման քայլեր անելու համար»։

Առնոլդ Ստեփանյանը նշեց՝ միջպետական հարաբերությունների իմաստով Վրաստանի ու Ուկրաինայի հարաբերությունները պատմության ողջ ընթացքի կտրվածքով այժմ ամենացածր մակարդակի վրա են․ «Իսկ ահա հասարակական հարաբերությունների, ժողովուրդների շփումների, այլ քաղաքական, ոչ իշխանական շփումների իմաստով՝  շատ բարձր մակարդակում։ Ես չեմ տեսնում հեռանկար, որ այժմ հնարավոր է իշխանությունների միջև հարաբերություններ հարթել, բայց դա չի ազդի ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների վրա։ Եթե իշխանափոխություն լինի երկրներում՝ նստվածք չի մնա, ավանդական լավ հարաբերությունները կպահպանվեն»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում