Էստոնիայի նախագահական ընտրությունների ժամանակ հաղթել է գործող նախագահը՝ Թոմաս Հենդրիկ Իլվեսը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա օգտին քվեարկել է 73 պատգամավոր, անհրաժեշտ 67-ի փոխարեն:
Նրա ընդդիմախոս Ինդրեկ Տարանդան ստացել է 25 ձայն: Էստոնիայի խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թիվը կազմում է 101 տեղ: Իլվեսը մի քանի տարի աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում:
1993 թ. Իլվեսը դարձել է պետական պաշտոնյա՝ հրաժարվելով ամերիկյան քաղաքացիությունից: Մինչև 90-ականների կեսը դեսպան է աշխատել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, ապա երկու անգամ զբաղեցրել է երկրի արտգործնախարարի պաշտոնը:
2006 թ. Իլվեսն ընտրվել է Էստոնիայի նախագահ: