ՀՀ Արտգործնախարարությունը ստացել է Ռուսաստանի դեսպանատան հայտագիրը և կպատասխանի սահմանված կարգով: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Հիշեցնենք,մինչ Հայաստանում սուգ էր հայտարարված Սուրմալու»-ի դեպքերի հետ կապված…, մեր ռազմավարական դաշնակցի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց ՀՀ ԱԳՆ-ին « տարօրինակ վրդովմունք հայտնելով իբր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ»։ Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը երեկ հայտնել էր, թե Մոսկվան սպասում է Հայաստանի արտգործնախարարություն ուղարկված բողոքի նոտայի պատասխանին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔՈ կուսակցության անդամ Հայկ Սահակյանի և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության փոխնախագահ Հովսեփ Ղազարյանի հետ:
Սահակյանի խոսքով` Հայաստանի և Ռուսաստանի շահերը իրար հակոտնյա են. «Պետք Ռուսաստանին հասկացնել` դուք լավ դաշնակից չեք»:
Հովսեփ Ղազարյանն էլ կարծում է, որ ՌԴ դեսպանատան հայտարարությունը այլ նպատակ ուներ. միջանցքը ՌԴ համար երազանք է, իսկ Հայաստանը դիմադրում է. «Սգո օրով նման հայտարարությունը այլանդակություն էր»: