Հայ-վրացական բարեկամության կամուրջը կարևոր է, բայց ՀՀ համար շատ ավելի կարևոր է Հյուսիս-Հարավ ճանապարհը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
Նրա խոսքով` Վրաստանը պրագմատիկ քաղաքականություն է վարում. բարեկամության կամուրջը չի կարող լարվածություն առաջացնել. «Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում աճ ունենք. Մեր արտադրողները առաջատար դիրքում են»: