Երազախաբությամբ չպետք է տառապել. նոյեմբերի 9-ով որոշված էր` կառուցվելու է Լաչինի նոր ճանապարհը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը:
Քաղաքագետը զարմացած է` ինչու են նոր հիշել, որ Բերձորը պետք է մնա հայկական վերահսկողության տակ և դարձրել այն քաղաքական շահարկման առարկա:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Ադրբեջանի ու Արցախի միջև հիմա ուղիղ բանակցություններ են, քաղաքագետը նշեց. «Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ չէ, միջնորդավորված է»: