Friday, 07 10 2022
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին իրավապահներին փորձել է դանակահարել․ «Ժողովուրդ»
Զենքի մասին օրենքը մաքսիմալիստական դրույթներով չընդունվեց, որոշակի վերապահումներ եղան
Ի՞նչ գիրք է դրված սեղանին. «Հրապարակ»
Իրանում նորից երկրաշարժ է գրանցվել․ Յուրաքանչյուր օջախ ունի իր կրկնելիությունը
Ալեն Սիմոնյանը որոշել է բավականին մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կովկասում կայուն խաղաղության համար․ Մակրոնի գրառումը
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների. «Հրապարակ»
Փաշինյան-Էրդողան հանդիպում. շատ բան կորոշվի նաև այսօր
01:00
Մեդվեդևը վիրավորել է Զելենսկիին
00:45
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
00:30
Ուկրաինան Ռուսաստանից ավելի շատ ծանր սպառազինություն է գրավել, քան արևմտյան երկրներից որևէ մեկը մատակարարել է Կիևին
Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները
Կնոջը սպանած տղամարդը նռնակ է պայթեցրել ոստիկանների հետ բանակցություններից հետո
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը
00:00
Մակրոնը Էրդողանին կոչ է արել պատժամիջոցներ սամանել Ռուսաստանի դեմ
Լիբանանը խստորեն դատապարտել է տեսանյութերում հայ զինվորականների նկատմամբ ադրբեջանցիների գործողությունները
Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում
ՀՀ վարչապետը և Գերմանիայի կանցլերն անդրադարձել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացման հարցերի
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նիկոլ Փաշինյանը Հունաստանի վարչապետի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանի գործողությունների նկատմամբ հասցեական արձագանքը
«Փյունիկի» երկրորդ փայլուն հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում
Եթե այսպես շարունակվի չենք լռի, անուններ կհնչեցնենք
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի սպորտի նախարարների գլխավորած պատվիրակությունը
ԱՄՆ թույլ չի տալու, որ Էրդողանը չափն անցնի
Տեսանյութ՝ Փաշինյան-Էրդողան հանդիպումից
Վարչապետը Պրահայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Տեղի է ունենում Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը գիտակցի հետպատերազմյան Արցախի մարդասիրական խնդիրների սրությունը. Արցախի ՄԻՊ

Մարդասիրության համաշխարհային օրն ամենամյա հիշեցում է, որ պետք է գործել հանուն տառապանքների մեղմացման` անկախ մարդու ծագումից, համոզմունքից և այլ հանգամանքներից: Ամեն տարի Մարդասիրության համաշխարհային օրը համախմբում է մարդասիրության համակարգի գործընկերներին աջակցելու ճգնաժամից տուժած անձանց, նրանց գոյատևման, բարեկեցության և արժանապատվության համար: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով երկրում աննախադեպ հումանիտար ճգնաժամ է ստեղծվել. հազարավոր զոհեր և հաշմանդամ անձինք` այդ թվում քաղաքացիական անձինք և երեխաներ, մոտ 40 000 բռնի տեղահանված անձ, ռազմագերիներ, որոնց մի մասը մինչ օրս անհայտ պայմաններում ապօրինի կերպով պահվում է Ադրբեջանում: Այս վիճակագրության հետևում կանգնած են անհատներ, ընտանիքներ, որոնց կյանքն ամբողջությամբ խարխլված է, իսկ ճակատագրերը` բոլորովին անորոշ:

2020 թ. նոյեմբերի 10-ին զինադադարի մասին եռակողմ հայտարարությունը դադարեցրեց ռազմական գործողությունների ակտիվ փուլը, սակայն առաջ բերեց Ադրբեջանի կողմից անվտանգության և մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումներ, ինչպիսիք են` քաղաքացիական անձանց պատանդառություն և սպանության սպառնալիք, քաղաքացիական անձանց սպանության դեպքեր (որոնք դեռ մնում են անպատիժ), մարդասիրական լուրջ հետևանքներ առաջացնելու նպատակով քաղաքացիական ենթակառուցվածքների կանխամտածված խաթարում, տարբեր մեթոդներով Արցախի խաղաղ բնակչության ահաբեկման, հրադադարի պարբերաբար խախտման դեպքեր: Այս բոլորը ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի հրապարակային ելույթներում պետական մակարդակով վարվող հայերի դեմ ուղղված ատելության խոսքով:

Արցախի Հանրապետության չճանաչվածության պատճառով Միացյալ ազգերի կազմակերպությունը և այլ միջազգային կազմակերպություններ չեն այցելում Արցախ` ուսումնասիրելու հրադադարի խախտման, միջազգային իրավունքի ոտնահարման դեպքերը կամ տրամադրելու մարդասիրական օգնություն: Թեև տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից Արցախին տրամադրվել է աջակցություն, այնուամենայնիվ, միջազգային կարևոր հումանիտար կազմակերպություններին ուղղված մի շարք կոչեր, ցավոք, դեռևս կախված են օդում:

Շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը գիտակցի հետպատերազմյան Արցախի մարդասիրական խնդիրների սրությունը և ստիպի Ադրբեջանին հետ կանգնել իր ագրեսիվ պահվածքից և Արցախը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունից, որը հանգեցնում է արդեն իսկ դժվար մարդասիրական իրավիճակի հետագա բարդացմանը:

Այս օրվա կապակցությամբ ես ուզում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են Արցախին հաղթահարելու առկա հումանիտար խնդիրները և ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել մարդասիրական համակարգի բոլոր միջազգային կազմակերպություններին մոբիլիզացնել իրենց կամքն ու ռեսուրսները մեղմելու Արցախի ժողովրդի տառապանքները: ՄԱԿ-ը և մարդասիրական մանդատ ունեցող այլ միջազգային կազմակերպություններ մեծ դեր և պատասխանատվություն ունեն միջազգային իրազեկման խթանման և այս խնդիրների շուրջ քայլեր ձեռնարկելու հարցում»,- նշված է գրառման մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում