Սկսում ենք մի նախագիծ, որը ավարտին հասցնելու համար 40-50 տարի է պետք` գրաբարով դասավանդման կրթակարգը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՏՁՄ կրթական աշխատանքային խմբի համակարգող, Ինստիգեյթ ընկերության հիմնադիր, Իրական դպրոց կրթամշակութային հիմնադրամի տնօրեն Վահագն Պողոսյանը:
Վերջինս նշեց, որ ԱՏՁՄ-ն ամեն տարի վերանայում է իր ռազմավարությունը. «Մեր երազանքն է, որ Հայաստանում արևելահայերն ու արևմտահայերը ոչ թե կռվեն թե որ լեզվով խոսեն, այլ դասական լեզուն դառնա պետական լեզու: Մենք այն յոթ-ութ ազգերից ենք, որն ունի քաղաքակրթական լեզու, բայց անտեսել է: Գրաբարը մեր սրբությունն է»: