Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ համաձայնագիր Է ստորագրվել պատերազմի հետևանքով ավերված Ուկրաինայի ենթակառուցվածքի վերականգնման մասին:
Օգոստոսի 18-ին Լվովում Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը և Թուրքիայի Հանրապետության առևտրի նախարար Մեհմեթ Մուշը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ:
Հուշագրի համաձայն, առաջիկայում կստեղծվի վերականգնման հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որը կմշակի թուրքական ներդրումների ներգրավման մեխանիզմներ, ինչպես նաև կզարգացնի համագործակցության կոնկրետ ծրագրեր: