Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տևական դադարից հետո առաջին անգամ զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հեռախոսազրույցի թեման եղել է Զապորոժիեի ԱԷԿ շուրջ ստեղծված իրավիճակը։ Մակրոնը կարևորել Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի առաքելության շուտափույթ ուղարկումը, որը կկարողանար գնահատել իրական իրադրությունը։ Ըստ «Риа Новости» լրատվական գործակալության՝ Պուտինը վերահաստատել է այդ հարցում աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը։