Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Ակնհայտ է՝ Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանի օգնությամբ ստիպում են Հայաստանին, որ միջանցքը տրամադրի

Թուրքիան ակնարկում է Հայաստանի հարցով Ռուսաստանի հետ գաղտնի բանակցությունների մասին․ «Այս միջանցքի բացումը մեզ առավելություն կտա Ադրբեջան, իսկ այնտեղից Կենտրոնական Ասիայի երկրներ մուտք գործելու առումով՝ ավելացնելու առևտրի ծավալները։ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները շարունակվում են, մենք ակնկալում ենք, որ միջանցքը կբացվի շատ մոտ ապագայում»,- APA-ին ասել է Թուրքիայի առևտրի փոխնախարար, մաքսային վարչության պետ Ռըզա Թունա Թուրագայը։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը համարում է, որ ակնհայտորեն Հայաստանի վրա մեծ ճնշումներ կան՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրման հետ կապված․ «Այդ  ճնշումները նաև Ռուսաստանի կողմից են, որովհետև  Ռուսաստանը փաստացիորեն  պատերազմի մեջ գտնվելով արևմուտքի հետ բազմաթիվ կոմունիկացիոն ուղիներ է կորցրել՝ դեպի արևմուտք դուրս գալու համար։ Այլևս Ուկրաինայի կամ  այլ երկրի տարածքով չի կարող դուրս գալ դեպի արևմուտք։ Մի ճանապարհն այլևս այնքան էլ անվտանգ չէ, Վրաստանի հետ գործող Լարսի ճանապարհը գործում է ոչ ամբողջ ծանրաբեռվածությամբ։ Այս  պայմաններում Ռուսաստանը փորձում է դուրս գալ դեպի Թուրքիա՝ Ադրբեջանի ու Հայաստանի տարածքներով։ Ուստի ակնհայտ է, որ այդ միջանցքը Ռուսաստանի շահերից  է բխում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝ եթե մի քանի տարի առաջ Ռուսաստանն այնքան էլ շահագրգռված չէր հայ-թուրքական սահմանի բացմամբ կամ  որ Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Թուրքիան կապող ճանապարհ անցներ, ապա հիմա իրավիճակ է փոխվել և Ռուսաստանը նույնպես  շահագրգռված է, որ այդ ճանապարհը բացվի․ «Այն, որ Ռուսաստանն ուզում է ճանապարհ ունենալ դեպի Թուրքիա Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով՝ միանշանակ է, բայց ես չեմ կարող ասել, թե այդ  ճանապարհի կարգավիճակի մասով Մոսկվան ինչ դիիքորոշում ունի։ Այսինքն՝  պնդում է, որ այն պետք է  էքստրատերիտորիալ կարգավիճակ ունենա, թե ոչ, այնտեղ պետք է ռուս սահմանապահներ լինեն, թե ոչ։ Բայց կրկնում եմ՝ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ այդ ճանապարհն ունենա»։

Ինչո՞ւ է Ռուսաստանի հետ բանակցությունները Հայաստանի տարածքի մասով տարվում առանց Հայաստանի, հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց․ «Ես վստահ եմ, որ վերջին խոսքը Հայաստանին է լինելու,պարզապես Թուրքիան Ռուսաստանի հետ համատեղ  փորձում է ճնշումներ գործադրել։ Ի դեպ դա կարող է տեղի ունենալ նաև Արցախում սադրանքների միջոցով՝ այն հատվածներում, որտեղ ռուս խաղաղապահներն անգործության են մատնված։Մի խոսքով՝ Թուրքիան ու Ադրբեջանը ակնհայտորեն Ռուսաստանի օգնությամբ փորձում են Հայաստանի վրա  ճնշումներ գործադրել, որպեսզի շատ արագ կերպով այդ ճանապարհը տրամադրվի»։

Դա կլինի ճանապա՞րհ, թե՞ միջանցք, Արմեն Վարդանյանն ասաց․ «Չեմ կարող վստահ ասել, բայց իրենց ցանկությունն է, որ դա լինի միջանք։Այսինքն՝ իրենք ուզում են, որ Հայաստանը որևէ կերպ չվերահսկի այդ ճանապարհը։ Կարող է նույնիսկ Ռուսաստանը լինել, բայց ոչ Հայաստանը։ ՀՀ իշխանություններն էլ հայտարարում են, որ դա իրենց համար կարմիր գիծ է և Հայաստանի տարածքով միջանցք չի լինի։ Հայաստանի տարածքով կարող են անցնել ճանապարհներ, բայց ոչ միջանցք»։

Քաղաքագետը հույս հայտնեց, որ ՀՀ իշխանությունները կկարողանան պնդել իրենց այդ դիրքորոշումը․ «Դրա համար պետք է  շատ սերտորեն համագործակցել Իրանի հետ, որը ևս կտրականապես դեմ է  միջանցքի գաղափարին, պետք է նաև արևումտքի հետ սերտորեն համագործակցի»։

Վարդանյանը հիշեցրեց Ֆրանսիայի դեսպանատան հայտարարությունը, որով պարզ նշվում էր, որ իրենց դեմ են այդ միջանցքի գաղափարին։ Եվրոպան ժամանակին տեսել է, որ Գերմանիան  ուժի միջոցով  Դանցիգի միջանցք բացել։ Դա վատ ասոցիացիաներ ունի նաև եվրոպացիների մոտ։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարություններով Իրանն ամենաբարձր մակարդակով է ասել՝ միջանցքն իր համար կարմիր գիծ է ։ Հայաստանն այդ հնարավորությունից պետք է օգտվի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում