Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Խորհրդանշական իրադարձություն հայ-վրացական սահմանին

Օգոստոսի 19-ին պաշտոնապես բացվեց հայ-վրացական սահմանի նորակառույց՝ Բարեկամության կամուրջը: Կամուրջը փոխարինելու է Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետի արդեն հին, անհամեմատ ավելի փոքր կամրջային ենթակառուցվածքը: Իրադարձությունը խորհրդանշական է մի քանի առումով: Նախ, հայ-վրացական հաղորդակցության ուղիները բառի թե բուն, թե պատկերավոր իմաստով պետք է ավելացնել ու ընդլայնել ավելի ու ավելի, ինչը պահանջված է մի շարք առումներով՝ սոցիալ-տնտեսականից, մինչև ռազմա-քաղաքական, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական: Դրանից բացի, կամրջի շինարարության «կառուցվածքն» ինքնին խորհրդանշական է: Խոսքը այսպես ասած ճարտարագիտական կամ ճարտարապետական ասպեկտի մասին չէ, այլ մասնակցային: Հայ-վրացական սահմանի նոր կամուրջը կառուցվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ, իսկ շինարարությունն իրականացրել է իրանական ընկերություն:

Խորհրդանշական է, որ Իրանը կառուցում է Հայաստանի ու Վրաստանի միջև կամուրջը: Իրական ռեգիոնալ հարթության մեջ իհարկե հաջորդականությունն այլ է, բայց Իրան-Հայաստան-Վրաստան ուղղին ձևավորելու, դրան բովանդակություն հաղորդելու և այն ավելի մեծ ռեգիոնալ օրակարգ դարձնելու խնդիրը թերևս պետք է լինի Վրաստանի ու Իրանի հետ հայկական դիվանագիտության աշխատանքային օրակարգում: Սրանով հանդերձ, ինչ խոսք միամտություն է մտածել, թե այդ ամենում հնարավոր է հաջողություն առանց Ռուսաստանի հետ համապատասխան աշխատանքի:

Մեծ հաշվով, կովկասյան ռեգիոնալ դասավորությունները կարող են դիտարկվել տարբեր սխեմաներով, սակայն դրանցից թերևս որևէ մեկը ուժերի հարաբերակցության և միջազգային իրադրության ներկայիս պայմաններում չի կարող կառուցվել Ռուսաստանի գործոնը մի կողմ դնելու տրամաբանությամբ, շատ ուզի որևէ մեկը դա, թե քիչ: Եվ ավելին, որևէ այդօրինակ նախագծի հաջողության համար թերևս անհրաժեշտ է հմուտ տակտիկա՝ այդ նախաձեռնությունները «հակառուսականության» «իմիջից» զերծ պահելու համար: Այդ համատեքստում պետք է դիտվի նաև հայ-վրացական հարաբերությունն ընդհանրապես:  Իսկ այն, որ դրան պետք է վերաբերել չափազանց խնամքով, պատասխանատվությամբ, միաժամանակ նաև բովանդակային հայացքով՝ ձգտելով բազմաշերտ տրամաբանությամբ խորացնել երկկողմ կապերը, այդ կերպ նաև դիտարկելով հայ-վրացական հարաբերության բազմակողմ ներուժը բարձրացնելու հեռանկարը, թերևս չունի ավելորդ մեկնաբանության կարիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում