Հայաստանին անընդհատ սպասվում են աղետներ․ կրթական այս մակարդակը չի կարող չբերել նոր աղետներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը մեզ փոխանցեց, որ ԿԳՄՍ նախարարը մի հրաման է ստորագրել, որի հետևանքով ՀՀ հրատարակչական գործը կմեռնի․ «Դե ֆակտո ստեղծում են մի մեծ պետական հրատարակչություն, որի որոշում կայացնողը լինելու է ԿԳՄՍՆ-ն: ԿԳՄՍ նախարարությունը տեղծման և տպագրության պրոցեսը կիսում է՝ չպատկերացնելով, որ դասագիրքը վաղուց տպելու գիրք չէ: Մեզ սպասվում է տոտալ մթություն․ «Սուրմալու»-ները շատանալու են»: