Monday, 04 12 2023
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․
ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան
Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին
ՀՖՖ-ի հարվածն ու «ֆինտը»․ Ինչպես են սպառվում Հայաստան-Ուլես խաղի տոմսերը

Ինչպես չխփվեց գոլը․ «Փյունիկի» քայլը դեպի Եվրոպա լիգայի խմբային փուլ

Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ոչ-ոքի` 0։0 խաղաց Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ։ Այո, մրցակիցը կարգով ավելի բարձր էր, բայց հաղթանակը մոտ էր։ Գրանցված արդյունքը ամենևին չի նշանակում, որ «Փյունիկը» երեկ վատ խաղաց կամ թերացավ։ Բնավ ոչ։ Մեր չեմպիոնը երեկ թելադրողի դերում էր և ստեղծեց մի քանի իրական հնարավորություն հաղթական գնդակը խփելու։ «Փյունիկում» վերջին շրջանում գլուխ բարձրացրին կադրային խնդիրները։ Մի շարք առաջատար ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն և երեկ չկարողացան խաղադաշտ դուրս գալ։ Չհաղթելու մեջ կա նաև սուբյեկտիվ պատճառ։ Առաջին խաղակեսի վերջնամասում հանդիպման իսպանացի մրցավարը մեր օգտին չնշանակեց 100 տոկոսանոց 11 մետրանոցը։ VAR համակարգի առկայության պայմաններում կարծում ենք «Փյունիկը» ընդմիջման կգնար մեկ գնդակի առավելությամբ։ Ամեն դեպքում, ունենք այն ինչ ունենք։

«Փյունիկը» թույլ տվեց նաև կոպիտ սխալներ պաշտպանությունում որից մրցակիցը կարող էր օգտվել։ Կարճ ասած, երեկ Եղիշե Մելիքյանի թիմը, ոչ հաստատուն, բայց այնուամենայնիվ քայլ կատարեց դեպի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ։ Ամեն ինչ կորոշվի օգոստոսի 25-ին Քիշնևում կայանալիք պատասխան խաղում։ «Մրցակիցն ուժեղ է, մենք գիտենք՝ ինչ թիմի հետ գործ ունենք: «Շերիֆը» լավ խաղացողներով համալրված թիմ է: Մենք կարողացանք ինչ-որ մի տեղ փակել իրենց ուժեղ կողմերը: Բայց տխուր եմ, որ չկարողացանք օգտագործել նրանց թույլ կողմերը: Այս թիմով մենք ստանում ենք մաքսիմումը, ինչ կարողանում ենք: Խաղը ցույց է տալիս, որ ամեն ինչում չէ, որ կարելի է թիմային աշխատանքով հասնել հաջողության: Առջևի գծում անհատապես ուժեղ տղաներ են պետք, որ կարողանանք մեկը մեկի դեմ պայքարում հարց լուծել անհատական որակների հաշվին:Առաջին խաղակեսում ստացվեցին մեր պրեսինգները: Պրեսինգից հետո մի քանի լավ հակագրոհներ ստացվեցին: Քանակական առավելություն ունեինք, բայց որակը կաղում է. չենք կարողանում առջևում հարց լուծել: Շատ դժգոհ եմ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստից: Հովհաննես Հարությանը լավ էր խաղում, ուղղակի հոգնեց: Փոխարինող ֆուտբոլիստն ընդհանրապես չօգնեց մեր թիմին: Ես կվերլուծեմ:Ես հանդերձարանում քիչ առաջ ասացի՝ մենք «Կլուժին» այստեղ չհաղթեցինք, «Դյուդելանժին» պարտվեցինք, բայց երկու թիմերին էլ անցել ենք: Մենք այսօր հասկացանք՝ ում հետ գործ ունենք, և շանս ունենք այնտեղ արդյունքի հասնելու: Պետք է լավ պատրաստվենք»,- խաղից հետո ասել է Եղիշե Մելիքյանը: Այո «Փյունիկը» կանգնած է լուրջ խնդիրների առջև, բայց յուրաքանչյուր մրցաշարին մասնակցելիս դրանք ուղղակի անխուսափելի են։

Յուրաքանչյուր թիմը, մարզիչ պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացումներին։ Խնդիրները լուծելու համար են, և «Փյունիկն» ունի արդեն 6 օր շտկումներ անելու համար։ «Շերիֆը» հաղթահարելի մրցակից է և Հայաստանի չեմպիոնը պետք է անի նույնիսկ անհնարինը իսկապես պատմական արդյունք խփելու գրանցելու համար։ «Եղանակային պայմանները ծանր էին, շատ շոգ էր: Խաղը լավ սկսեցինք: Առաջին խաղակեսում պահեր եղան, եթե գոլ խփեցինք, խաղը բոլորովին այլ կերպ կընթանար, չխփեցինք: Ավելի կարևոր է, որ բաց չթողեցինք: Մենք դեռ 90 րոպե ունենք: Կարծում եմ՝ մեր թիմն ավելի լավն է: Պետք է լուրջ վերաբերվել 2-րդ խաղին և պետք է հաղթել:Ես անակնկալ չտեսա «Փյունիկի» խաղում: «Ցրվենայի» հետ Մելիքյանը խաղում էր 3-5-2 դասավորությամբ, այսօր՝ 3-4-3: Մենք սպասում էինք սրան ու պատրաստվել էինք հենց այս սխեմայի դեմ: Մեր պաշտպանությունը լավն էր, դրա համար գոլ բաց չթողեցինք: Մենք պահեր ունեինք, եթե խփեինք, խաղն այլ կերպ կգնար: Հուսով եմ՝ Քիշնևում կխփենք: Եթե «Փյունիկը» լիներ Մոլդովայի առաջնությունում, կարծում եմ՝ առաջին եռյակում տեղ կզբաղեցներ: Լավ թիմ է»,- խաղից հետո ասել է «Շերիֆի» գլխավոր մարզիչ Ստեպան Թոմոսը։

Հիշեցնենք, որ ի դեմս «Փյունիկի»՝ Հայաստանը 4-րդ տարին անընդմեջ ներկայացուցիչ ունի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։ Նախորդ երեք փորձերն անհաջող էին մեզ համար։ Այս տարի ունենք իրական հնարավորություն մեծ հաջողության հասնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում