Լաչինում հայկականության հետքեր կային մինչև 18-րդ դարի կեսերը: Մշակութային ժառանգությունը չունի ժամանակային շեմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը վարում է հստակ արտահայտված մշակութային քաղաքականություն․ «Չեմ կարծում՝ Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելը լուրջ բան է: Երկու ճանապարհ կա՝ խիստ պետական հսկողություն և մարդկանց ընդհանրական վերաբերմունք դեպի մշակութային ժառանգություն: Մշակութային ժառանգության պահպանման համար հստակ քաղաքականություն չի եղել, այսօր քաղում ենք պտուղները»: