«Սուրմալու»-ի դեպքով հետաքննական ու քննչական գործողություններ իրականացնելը բարդ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոյի հիմնադիր, Դետեկտիվների Համաշխարհային ասոցիացիայի անդամ(WAD) Հայկ Գաբրիելյանը:
Գաբրիելյանը նշեց, որ իրենց ասոցացիայից վերջին օրերին հետաքրքրվում են` ով է թույլ տվել Երևանի կենտրոնում նման ծավալի պայթուցիկ նյութ պահեստավորել. «Շատ արագ պետք է ձեռնարկվեր ու արգելվեր Երևանի տարբեր հատվածներում պայթուցիկ նյութերի վաճառքը: Պայթուցիկների պահեստը չպետք է լիներ հանրային վայրում, այլ քաղաքից դուրս:Չորս տոննայի դեպքում հնարավոր էր պայթյուն նման ձևով»: