Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Կիպրոսը կպատասխանի Ալիևին արցախյա՞ն «մետաղադրամով»

Օգոստոսի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը: Ըստ ԱԳՆ տարածած հաղորդագրության, Արարատ Միրզոյանը Իոաննիս Կասուլիդեսի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափի հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել ռեգիոնալ անվտանգության հարցերին: Հայաստանի և Կիպրոսի շփումները թե բարձր մակարդակում, թե արտգործնախարարների մակարդակում, բավականին հաճախակի են և այդ իմաստով հայ-կիպրական հերթական զրույցը բնականաբար անակնկալ չէ: Ավելին, Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը շաբաթներ առաջ այցելելով Կիպրոս,, նաև հայտարարել էր, որ Երևանը կղզում շուտով կբացի դիվանագիտական ներկայացուցչություն:

Հայաստանի և Կիպրոսի շփումները բնականաբար ուշադրության են արժանի նաև հայ-հուն-կիպրական եռակողմ ձևաչափի հեռանկարի տեսանկյունից, որի մասին ազդարարվեց դեռևս 2019-ի մարտին՝ Հայաստանի արտգործնախարար Մնացականյանի Կիպրոս  այցի ընթացքում, թեև հետագա դինամիկան բավականին սահմանափակ էր թերևս միջազգային իրադարձությունների և այդ ֆոնին նաև Արցախի դեմ պատերազմի հետևանքով: Ներկայումս նշմարվում են եռակողմ ձևաչափի աշխուժացման աշխատանքներ, թեև դեռևս բաց է մնում ի վերջո այդ ձևաչափի առաջին Վեհաժողովն անցկացնելու որոշումը կամ համաձայնությունը, ինչը թույլ կտա արդեն նկատելիորեն արձանագրել նախաձեռնության քաղաքական գոյությունը: Այդ ամենով հանդերձ, Երևանի և Նիկոսիայի միջև արտգործնախարարների մակարդակով օգոստոսի 18-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը ունի ուշադրության արժանի շատ ավելի «մոտ» ֆոն:

Օգոստոսի 9-ին Թուրքիայում տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության նախագահի հանդիպումը: Նրանք Թուրքիայում էին Իսլամական խաղերի բացման արարողության առիթով: Դա Ալիևի առաջին հանդիպումն էր ինքնահռչակ Կիպրոսի Թուրքական  հանրապետության նախագահի հետ, ու քանի որ այդ հանդիպումը պաշտոնական էր, փաստացի հավասարազոր էր նրան, որ Բաքուն ճանաչում է Հյուսիսային Կիպրոսը: Կիպրոսն այդ առնչությամբ հայտնել է իր բողոքը: Ադրբեջանը փաստացի կարող է լինել Թուրքիայից հետո առաջին պետությունը, որ կճանաչի ինքնահռչակ հանրապետության անկախությունը: Ալիևի համար դա խաղ է, թե Թուրքիայի որոշում, բարդ է ասել: Չի բացառվում, որ այդ կերպ նա ակնկալում է նաև լռեցնել Արցախի կարգավիճակի մասին Արևմուտքից եկող խոսակցությունները, այսպես ասած առևտուր սկսել այդ թեմայով: Այդ համատեքստում, արդյո՞ք Նիկոսիան կարող է մտածել «նույն մետաղադրամով» պատասխան խաղի մասին՝ արցախյան հարցի, ընդ որում մտածել գուցե ոչ առանց Արևմուտքի: Հավանականության դեպքում, սա թերևս մտածելու էական հարց է նաև Երևանի համար, թե ինչպիսին կարող է լինել հնարավոր այդ խաղի տարածությունը, մասշտաբը և հավանական էֆեկտը Հայաստանի ու Արցախի համար, եթե Կիպրոսից ստացվի այդպիսի «առաջարկ»: Գայթակղությունը կլինի մեծ, իսկ գործնական էֆե՞կտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում