Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Դատախազը չունի տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու իրավասություն. Պարզաբանում

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը, հղում կատարելով 06.04.2021թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի փաստով հարուցված քրեական գործով տուժող ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝ փաստաբան Տիգրան Մուրադյանի բողոքի (միջնորդության) լուսապատճենին, դատախազությանը մեղադրել է նրանում, որ թեև այդ միջնորդությամբ մատնանշված է եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնում առկա՝ անվտանգության մի շարք կոպիտ խախտումների մասին և հորդոր է եղել միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի գործունեությունը, սակայն Երևան քաղաքի դատախազը չի պատասխանել միջնորդությանը, իսկ գլխավոր դատախազությունը «մատնված է եղել անգործության»: Այս մասին հայտնում է ՀՀ Դատախազությունը։

Հոդվածում հնչած մեղադրանքները սակայն բացարձակ անհիմն են: Դրանում նշված հանգամանքները ոչ միայն էականորեն խեղաթյուրված են ներկայացրել իրողությունները, այլ նաև հիմնված են Դատախազության իրավասությունների մասին մակերեսային մակարդակի դատողությունների վրա:

Նախ՝ քրեական գործի շրջանակում դեռևս 07.04.2021թ. քննիչի կողմից նշանակվել է դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

2021թ. հուլիսի 14-ին Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է փաստաբան Տ. Մուրադյանի 09.07.2021թ. բողոքը՝ հրապարակմանը կցված փաստաթղթի լուսապատճենից արդեն հայտնի՝ բաձրացված հարցերի ներառմամբ:

Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը 19.07.2021թ. փաստաբանի միջնորդությունը օրենքով սահմանված կարգով ուղարկել է վարույթն իրականացնող մարմնի քննարկմանը և այդ մասին 19.07.2021թ. գրությամբ հայտնվել փաստաբանին: Քննիչը՝ քննարկելով միջնորդությունը՝ 28.07.2021թ. որոշել է, դրանից ելնելով, փորձագետներին լրացուցիչ հարցադրումներ կատարելու և լրացուցիչ նյութեր տրամադրելու վերաբերյալ միջնորդության համապատասխան կետը բավարարել, այսինքն միջնորդության մեջ նշվող հարցադրումները ուղարկվել են փորձագիտական կենտրոն:

Այդ մասին քննիչը համապատասխան գրությամբ հայտնել է փաստաբանին՝ նշելով, որ միջնորդությամբ նշված հանգամանքները քննության առարկա է դարձվել կատարվող նախաքննության շրջանակներում: Պարզաբանվել է նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատեր «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ գույքի վրա կալանք դնելու հարցին հնարավոր կլինի անդրադառնալ միայն քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելուց հետո, և այդ մասով միջնորդության քննարկումը հետաձգել է:

Հարկ է հիշեցնել նաև, որ տվյալ ժամանակահատվածում գործող քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն՝ կալանք կարող էր դրվել միայն կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի նկատմամբ, ում վրա կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար կարող է դրվել նյութական պատասխանատվություն: Մինչդեռ որպես մեղարդյալ ներգրավված անձ այդ ընթացքում չի եղել: Հետևաբար, հոդվածում նշված պնդումը, որ որևէ պատասխան չի տրվել միջնորդությանը, իրականության հետ աղերս չունի:

Ինչպես հրապարակված հոդվածում, այնպես էլ դրա շուրջ մեկնաբանություններում ակնհայտորեն խեղաթյուրվել են նաև որևէ սուբյեկտի, տվյալ դեպքում տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու առնչությամբ դատախազության լիազորությունները:

Ինչպես «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատախազը չունի որևէ իրավասություն անմիջականորեն դադարեցնելու տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում