«Կոտրված ապակիների» ֆենոմենը աղետի մթնոլորտ ձևավորելու հայեցակարգ ունի իր մեջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը:
Քաղաքագետը կարծում է, որ միգուցե պետք չէ կեղծ ահազանգերը հանրայնացնել, պետք է գնալ ու տեղում ստուգել․ «Իրավիճակը ճոճող ուժեր կան թե երկրում, թե երկրից դուրս, նպատակը խուճապ տարածելն է:
Ահաբեկչություն իրականացնողը նախապես չի հայտարարի: Կեղծ ահազանգերի նպատակը մեկն է՝ խուճապ տարածել․Կանխարգելիչ գործողություններ են պետք: Ժամանակներն են այդպիսին․ ահաբեկչական գործողություններ իրականացվում են նաև զարգացած երկրներում»:
Սիմոնյանի խոսքով՝ հայկական պետականության թշնամիները մշտարթուն աշխատում են մեր ինքնիշխանության դեմ․ «Հայկական պետականությունը ծանր ցնցումային օրեր է ապրում, պետք է հաղթահարենք»: