2022 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Իրանի և Եվրամիության միջև առևտրի ծավալը գերազանցել է 2,550 մլրդ եվրոն։ Այն 34%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Եվրամիության «Eurostat» վիճակագրական գործակալության տվյալների համաձայն՝ Իրանի և Եվրամիության միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին ամիսներին կազմել է 1,900 մլրդ եվրո, իսկ 2022 թվականի առաջին կիսամյակում՝ 2,550 մլրդ եվրո:
Զեկույցի համաձայն՝ 2022 թվականի 6 ամսվա ընթացքում Իրանից ԵՄ-ի ներկրումն ավելացել է 37 տոկոսով՝ կազմելով 550 մլն եվրո: 2021 թվականի առաջին վեց ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 400 միլիոն եվրո։