Թուրքական մամուլը գրում է հայ-թուրքական նախարարական առաջիկա հանդիպման մասին՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի։ Թուրքական «Միլիյեթ»-ը, վկայակոչելով թուրք դիվանագետի, գրում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկու կողմերի բանագնացների հաջորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա կա՛մ Թուրքիայի, կա՛մ Հայաստանի տարածքում։ Նկատենք, որ սա Անկարայի բարձրաձայնված պահանջն է, որը մեծ հաշվով՝ օրինաչափ է, եթե Հայաստանն ու Թուրքիան իրապես ձգտում են հարաբերությունների կարգավորման:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է թուրքագետ Նելլի Մինասյանի հետ: