Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Հանցագործությունների կազմում 182 դեպքով աճել է բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունները. ԱՀ ոստիկանություն

Հանցագործությունների կազմում 182 դեպքով աճել է բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունները` 1019 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 837-ի համեմատ: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ ամփոփելով տվյալները։

«Ոստիկանության քրեական հետախուզության վարչության կողմից առաջին կիսամյակում կատարված աշխատանքները վարչության պետ, գնդապետ Արայիկ Գասպարյանն ամփոփում է գոհացուցիչ արդյունքներով:

Հանցագործությունների կազմում 182 դեպքով աճել է բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունները` 1019 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 837-ի համեմատ:

Հանցագործությունների կանխարգելման, բացահայտման, հետախուզվող հանցագործների և անհայտ կորած անձանց որոնման ուղղություններով աշխատանքները համակարգելու, դրանց ձևերն ու մեթոդները կատարելագործելու, ինչպես նաև գործնական ու մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով ոստիկանության քրեական հետախուզության վարչության կողմից առաջին կիսամյակում տարվել են մի շարք աշխատանքներ:

Հանցագործություն կատարած և անհայտ կորած անձանց հետախուզման ուղղությամբ ակտիվ համագործակցություն է իրականացվել ոստիկանության տարածքային, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումների հետ, որի արդյունքում հայտնաբերվել և նախաքննության մարմին ու դատարան են ներկայացվել հանցագործություն կատարած 19 անձ:

Քննարկվել է առերևույթ հանցագործության մասին ֆիզիկական անձանց և հետաքննության մարմնի կողմից հանցագործության վերաբերյալ տվյալներ հայտնաբերելու մասին 102 հաղորդում:

Դրանցից 45-ով հարուցվել է քրեական գործ, 46-ով մերժվել է քրեական գործի հարուցումը, այդ թվում 15-ը ոչ արդարացման հիմքերով, 3-ը կցվել է առաջին հաղորդմանը, իսկ 8-ը գտնվում է ստուգման փուլում: Հարկ է նշել, որ նշված հաղորդումներից 78-ով առերևույթ հանցագործության դեպքերը հայտնաբերվել են ՔՀ վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Բացի դրանից վարչության ծառայողների կողմից քննարկվել է քաղաքացիներից ստացված 117 դիմում-բողոք, որոնց արդյունքների մասին սահմանված կարգով ծանուցվել են դիմումատուները:

Ծանր հանցագործությունները նվազել են 20 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները աճել 3-ով: Նշված հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ որոշակի աշխատանքներ են կատարվել ՔՀ վարչության ծառայողների կողմից, որի արդյունքում հայտնաբերվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործության 12 դեպք: Հանցավորության դեմ պայքարի կարևորագույն ցուցանիշներից է հանցագործությունների բացահայտման բարձր արդյունավետության ապահովումը: Հաշվետու ժամանակահատվածում 37,9% աճ է արձանագրվել վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտման ցուցանիշը այն կազմելով 86,2%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 48,3%-ի համեմատ:

Քողարկված և ոչ ակնհայտ պայմաններում կատարված հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման հիմնական ծանրությունն ընկած է օպերատիվ ծառայողների վրա, որոնց կողմից հայտնաբերվել է ընդհանուր հանցագործության 295 դեպք, ինչպես նաև պարզվել է հանցագործություն կատարած 265 անձի ինքնությունը: Վարչության ծառայողների կողմից անմիջապես հայտնաբերվել է 70, իսկ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ՝ 39 հանցագործության դեպք:

Արայիկ Գասպարյանն ընդգծում է, որ վարչության ծառայողները շուրջօրյա ռեժիմով շարունակում են ծառայություն իրականացնել Արցախի Հանրապետության ողջ տարածքում՝ վերահսկելով օպերատիվ իրավիճակը»,- նշված է հաղորդագրությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում