Նախօրեին և այսօր Շիրակի մարզում կեղծ ահազանգեր են գրանցվել հարկ վճարողների սպասարկման կենտրոնում, «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում տեղադրված ռումբի վերաբերյալ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
«ԱԻՆ-ի և իրավապահ համակարգի աշխատակիցները օպերատիվ արձագանքել են, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։
Ահազանգողների նմանօրինակ գործողությունները հակապետական են և հասարակության դեմ են ուղղված, բնականաբար, քրեական պատասխանատվությունն առավել քան ակնհայտ է։
Հատկապես այս օրերին՝ «Սուրմալուի» ողբերգական դեպքից հետո, նյարդերի և էմոցիաների գերլարում է բոլորիս մոտ։
Զգոնություն և տոկունություն բոլորիս»,- նշված է գրառման մեջ։