Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները

ԱՄՆ-ն ակնարկում է Բլինքենի կովկասյան «բլից-կրիգի» անհաջողությունը, բայց շարունակելիությունը

Մենք շարունակում ենք հավատալ, որ պահպանվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման «պատմական հնարավորությունը», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, ի պատասխան հարցի, թե արդյո՞ք Վաշինգտոնը դեռևս դիտարկում է այդպիսի կարգավորման հնարավորություն: Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ գործընթացը իհարկե բարդ է, բայց չնայած անհաջողություններին, հետևողական երկխոսության միջոցով հնարավոր է հասնել հակամարտոության համապարփակ կարգավորման, այդ թվում այն բոլոր հարցերի, որ մնացել են: Նեդ Փրայսի գնահատականներում ուշադրության է արժանի «անհաջողությունների» մասին ակնարկը, որովհետև մնացյալ ձևակերպումների առումով՝ որոնք անշուշտ շատ կարևոր են, այդուհանդերձ ԱՄՆ կարծիքն ու գնահատականը նոր չէ, որ հնչում է: Բայց նոր է, երբ ԱՄՆ ակնարկում է որոշակի փորձերի անհաջողության մասին և այդ համատեքստում ակնարկն ուշադրության է արժանի պետքարտուղար Բլինքենի հեռախոսազանգերի ֆոնին՝ երկու անգամ Նիկոլ Փաշինյանին և երկու անգամ Ալիևին, փաստացի մոտ տասնօրյակի ընթացքում: Նախ հուլիսի 25-ին պետքարտուղարը զանգահարեց Երևան և Բաքու, և հետո Արցախում լարվածության օրերսից հետո՝ օգոստոսի 5-ին:

Հուլիսի 5-ի հեռախոսազանգի առնչությամբ պետքարտուղարության տեղեկատվական հաղորդագրության մեջ նշվում էր, որ Ալիևի հետ զրույցում Բլինքենը վերհաստատել է հաղորդուղիների ապաշրջափակմանը նպաստելու ԱՄՆ առաջարկը, որից հետո Հայաստանում ԱՄՆ դեսպանը մանրամասնեց, որ խոսքը տեխնիկական աջակցության մասին է: Այլ մանրամասներ չեն հնչել: Դրան զուգահեռ, ծավալվում էր Իրանի մտահոգության արտահայտման ընդգծված ալիքը՝ հայ-իրանական սահմանի առնչությամբ, որից հետո էլ եղավ հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների նոր մոդուլային կետերի ավելացումը՝ հայ-իրանական սահմանին օպերատիվ իրավիճակի լարվածության մասին բացատրությամբ: Ահա այդ ֆոնին, երբ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը այժմ հայտարարում է, որ «չնայած անհաջողություններին», իրենք շարունակում են կարծել, որ կա «պատմական հնարավորություն», հնարավոր է եզրակացնել, որ անհաջողությունը վերաբերում է անցնող շաբաթներին ԱՄՆ նկատելի դիվանագիտական աշխուժությանն ու առաջարկին: Թե հատկապես ինչը կամ ով է անհաջողության պատճառը, այստեղ իհարկե հնարավոր սցենարային տարբերակները կարող են լինել մի քանիսը, և թերևս խանգարողներն էլ մի քանիսն են, ոչ թե մեկը:

Բոլոր դեպքերում, տվյալ պարագայում կարևոր է նվազագույնը այն, որ ԱՄՆ խոսում է «չհիասթափվելու» մասին, ինչը նշանակում է, որ դուրս չի գալիս «մրցակցությունից»: Իսկ Կովկասում ուժային կենտրոնների այդ մրցակցությունը Հայաստանի համար իհարկե պարունակելով ռիսկեր, այդուհանդերձ նաև պարունակում է հնարավորություններ, որոնք չեն լինի՝ եթե չլինի մրցակցությունը և ռեգիոնը մնա առավելապես Թուրքիա, Ռուսաստան, Իրան եռանկյունու ձևաչափում: Երևանին իհարկե հարկ է պատրաստ լինել իրադարձությունների նաև այդպիսի դասավորության և ոչ թե դրան մոտենալ իբրև անխուսափելի վախճան կամ դատավճիռ, այդուհանդերձ ԱՄՆ աշխույժ ներկայությունը ռեգիոնում բացում է ավելի լայն խաղի դաշտ, եթե իհարկե դրան զուգահեռ հայկական կողմը կգտնի ԱՄՆ հետ երկկողմ խաղի բովանդակային, առարկայական, շոշափելիորեն կապող շահով հարստացման հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում